Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը մրցաշարում չեն կրել ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակել են 7.5 միավոր՝ կիսելով 1-2-րդ հորիզոնականները: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
Մրցաշարի հաղթողը որոշվել է արագ շախմատի թայ-բրեյքով, որտեղ 2:0 հաշվով առավելության է հասել Ռոբերտ Հովհաննիսյանը:

