Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի հետախուզության նախարարության կողմից մի քանի օտարերկրյա լրատվամիջոցներ, այդ թվում՝ ադրբեջանական AzTV պետական ​​հեռուստաալիքը «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում ներառելը և այդ մարմինների հետ համագործակցողների համար քրեական պատասխանատվություն սահմանելը զարմանալի է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալության (MEDIA) հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանը, լրագրողների մասնագիտական ​​գործունեությունը պաշտպանելու հանձնառությունը պահպանելով հանդերձ, նաև ապահովում է փոխադարձության սկզբունքի կիրառումը։

«Այսպիսով, լրատվամիջոցների մասին օրենքի 11.4 հոդվածի համաձայն՝ եթե այլ պետություններ հատուկ սահմանափակումներ են սահմանում լրատվամիջոցների ռեեստրում ընդգրկված լրագրողների մասնագիտական ​​գործունեության համար, նմանատիպ սահմանափակումներ կարող են սահմանվել նաև Ադրբեջանում այդ սահմանափակումները սահմանած պետության լրագրողների նկատմամբ»,- ասվում է գործակալության հայտարարությունում։

MEDIA-ն հայտարարել է, որ համապատասխան հոդվածի պահանջների և փոխադարձության սկզբունքի համաձայն՝ Ադրբեջանի ազգային շահերին հակասող և երկրի ինքնիշխանության, սահմանադրական կարգի, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ քարոզչություն ծավալող լրատվամիջոցների՝ Səhər հեռուստաալիքի և Mehr լրատվական գործակալության, ինչպես նաև Ադրբեջանում նրանց ներկայացուցիչների գործունեությունը համարվում է անօրինական։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանում գործող բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին զերծ մնալ վերոնշյալ լրատվամիջոցների և նրանց ներկայացուցիչների հետ համագործակցությունից, որոնք գործում են մեր երկրի ազգային շահերի դեմ։ Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ լրատվամիջոցների ոլորտում միջազգային համագործակցությունը պետք է իրականացվի բացառապես փոխադարձ հարգանքի և լրագրողների մասնագիտական ​​անկախության հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի