Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Քննարկվել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու, ինչպես նաև էներգետիկ ոլորտում առևտուրը ընդլայնելու հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։

«Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադին։
Նախարար Խուդաթյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր դեր ունի երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների, նավթարդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Կողմերը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու, ինչպես նաև էներգետիկ ոլորտում առևտուրը ընդլայնելու հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի էներգետիկ համագործակցության զարգացման նոր ուղղությունների ուսումնասիրությամբ և համատեղ նախաձեռնությունների մշակմամբ։

ԻԻՀ նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադին, իր հերթին, վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ առկա տեխնիկական և տնտեսական հնարավորությունների շրջանակում, ինչպես նաև աջակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի արդյունավետ իրականացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաև իրանական կողմը։