Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լատվիայի Սեյմը՝ խորհրդարանը, արտահերթ նիստում ընդունել է փոփոխություններ, որոնցով արգելվում է Ռուսաստանից և Բելառուսից որոշ ապրանքների ներմուծումը։ Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 23-ին, հայտնել է Delfi պարբերականը։

Փոփոխություններին կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 8-ը, ևս 8 պատգամավոր քվեարկությանը չի մասնակցել։ Փաստաթուղթը մշակել է Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը, իսկ կառավարությունն այն հաստատել է հուլիսի 14-ին։

Արգելքի տակ կարող են հայտնվել գրքերն ու պարբերականները՝ առաջին հերթին ռուսերենով, տեսախաղերը, սպորտային ապրանքները, խաղալիքները, հագուստն ու կոշիկը։

Ռուսական և բելառուսական արտադրանքի ներմուծումն արգելվում է ինչպես անմիջապես այդ երկու երկրներից, այնպես էլ երրորդ երկրների միջոցով։ Միաժամանակ թույլատրվում է դրանց տարանցումը Լատվիայի տարածքով դեպի ԵՄ այլ երկրներ։

Փոփոխությունները կատարվում են «Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանն աջակցության մասին» օրենքում։

Մինչև 2027 թվականի մարտի 1-ը, իսկ այնուհետև՝ ամեն տարի, Լատվիայի կառավարությունը պետք է գնահատի՝ արդյոք արգելքը նպաստում է Լատվիայի հասարակության անվտանգության ապահովմանն ու Կիևին աջակցելուն։

Լատվիայի էկոնոմիկայի նախարարությունը նախկինում կասկած էր հայտնել, որ արգելքը լիարժեք կգործի, քանի դեռ լրացուցիչ սահմանափակումներ չեն սահմանվել այդ ապրանքների մանրածախ վաճառքի համար։

Բացի այդ, եթե ռուսական կամ բելառուսական արտադրանքն արդեն ազատ շրջանառության մեջ է հայտնվել ԵՄ անդամ որևէ այլ երկրում, այն հնարավոր կլինի ներմուծել Լատվիա՝ ԵՄ միասնական շուկայի սկզբունքներին համապատասխան, նշում է Delfi-ն։

Այնուամենայնիվ, Լատվիայի իշխանությունները հայտարարում են, որ խոսքը «քաղաքական ազդակ» ուղարկելու մասին է։

2022 թվականից ի վեր Լատվիայի ներմուծումը Ռուսաստանից և Բելառուսից կրճատվել է 91 տոկոսով։

2022 թվականին դրա ծավալը գերազանցել է 2.1 միլիարդ եվրոն, իսկ 2025 թվականին կազմել է 193 միլիոն եվրո՝ Լատվիայի ընդհանուր ապրանքային ներմուծման 0.8 տոկոսը։

Գրքերի, թերթերի, տեսախաղերի, սպորտային ապրանքների, խաղալիքների, հագուստի և կոշիկի դեպքում խոսքը Ռուսաստանից և Բելառուսից ներմուծման 6.5 տոկոսի մասին է, ինչը կազմում է Լատվիայի ընդհանուր ներմուծման մոտ 0.05 տոկոսը։