Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 15-21-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել,
◾️ Շենգավիթում` չի գերազանցել,
◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։
Ազոտի և ծծմբի երկօքսիդիների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։

