Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի քաղաքական ամառը, որը սովորաբար ասոցացվում է հարաբերական անդորրի հետ, այս տարի խոստանում է անկանխատեսելի լինել։ Վարչապետի աշխատակազմում սպասվող առանցքային կադրային փոփոխությունները դարձել են ամենաքննարկվող թեմաներից մեկը, իսկ իրադարձությունների կենտրոնում Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի թիմակիցներից մեկն է՝ Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ից մեկնել է երկարատև արձակուրդ, որը կտևի մինչև հուլիսի 24-ը ներառյալ: Սակայն, մամուլի տեղեկություններով, նոր Կառավարության ձևավորման գործընթացում Հարությունյանի դիրքերը զգալիորեն թուլացել են, և մեծ է հավանականությունը, որ նա չի վերանշանակվի ներկայիս պաշտոնում։

Տեղեկությունները հաստատվում են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին արձանագրությամբ․ Հարությունյանը վերցնում է պատգամավորի մանդատը։ Հորիզոնում հստակորեն նշմարվում է նաև վարչապետի աշխատակազմի նոր ղեկավարի թեկնածուի անունը: Լիլիթ Մակունցը, որն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում ծառայությունն ավարտելուց հետո նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական, այժմ համարվում է աշխատակազմի ղեկավարի ամենահավանական թեկնածուն: Մակունցն արդեն իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և հրաժարվել պատգամավորական մանդատից։ 

«Այս պահին մեկնաբանություններ չունեմ որևէ հարցի վերաբերյալ»,- այսօր Կառավարության շենքի մոտ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց Մակունցը։

Ո՛չ Արայիկ Հարությունյանը, ո՛չ Լիլիթ Մակունցը փոխատեղության մասին պաշտոնական մեկնաբանություններ չեն անում։ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում վերջին գրառումը կատարել է հուլիսի 11-ին։ 

«Թեպետ արձակուրդում եմ ու իմ դեմ սկսված արշավին մտադիր էի հետո անդրադառնալ, բայց հարկ համարեցի հիմա տեղեկացնել, որ պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ զրպարտության և բարի համբավի դեմ այս ոտնձգության համար: Ներկայում փաստաբաններն աշխատում են բոլոր այդ հայցերի վրա: Հայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել: Մյուս հարցերին կանդրադառնամ արձակուրդից հետո»,-գրել էր նա։

Մինչ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է իրավական մարտերի և խոստանում «մյուս հարցերին» անդրադառնալ արձակուրդից հետո՝ մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ նա արդեն գրել է հրաժարականի իր դիմումը։ Հարությունյանի և Մակունցի քաղաքական վերելքը միաժամանակ է սկսվել՝ 2018-ի մայիսին։ Հեղափոխությունից հետո Հարությունյանը ստանձնեց կրթության և գիտության նախարարի պաշտոնը, իսկ Մակունցը՝ մշակույթի։ Ավելին, երկուսն էլ տարբեր ժամանակներում եղել են վարչապետի գլխավոր խորհրդականի կարգավիճակում։ 

Արայիկ Հարությունյանը 2021 թվականից ղեկավարում է վարչապետի աշխատակազմը, Լիլիթ Մակունցն այդ ընթացքում դիվանագիտական առաքելություն էր իրականացնում ԱՄՆ-ում։ 

Ուշագրավ է, որ Հարությունյանի հրաժարականի դիմումի մասին գրել էին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական Civic.am-ը, սակայն կարճ ժամանակ անց հեռացրել էին հրապարակումներն իրենց կայքերից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան