Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել

Լուրեր

23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին»  
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
Բոլորը

Այս շաբաթ Եվրոպան պատած անտառային հրդեհները խլել են երկու հրշեջի կյանք Ֆրանսիայում, ևս մեկինը՝ Իտալիայում։
Անտառային հրդեհները շարունակում են տարածվել Ֆրանսիայի, Իսպանիայի և Իտալիայի որոշ հատվածներում՝ ստիպելով հազարավոր մարդկանց լքել իրենց տները ծայրահեղ շոգի ֆոնին, գրում է Euronews-ը։

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնd դեպարտամենտում գիշերը տարհանվել է ավելի քան 10,000 մարդ՝ տարածաշրջանում ավելի քան 2000 հեկտար տարածք ոչնչացրած հրդեհի պատճառով։ Չորեքշաբթի Սոմյու համայնքում բռնկված հրդեհը տարածվել է հարավ-արևմուտք՝ դեպի Լը Պորժ և Լեժ-Կապ-Ֆերե շրջաններ։ Հինգշաբթի առավոտյան 500  հրշեջներ էին պայքարում հրդեհի դեմ։ Երեքշաբթի Բորդոյի Մերինյակ արվարձանում հրդեհը մարելիս երկու հրշեջ զոհվել։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը չորեքշաբթի օրը հանդիպել է  նրանց ընտանիքների և գործընկերների հետ՝ զոհերի հիշատակը հարգելու համար։ Météo-France օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Ֆրանսիայի հարավում գտնվող մի քանի դեպարտամենտներ շարունակում են մնալ անտառային հրդեհների վտանգի  կարմիր մակարդակի  տակ։

Հրդեհներ են բռնկվել նաև իտալական Սիցիլիայում, որտեղ շուրջ 6000 արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, այդ թվում՝ հրշեջներ, անտառտնտեսության և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցներ, մոբիլիզացվել են հետևանքների դեմ պայքարելու համար։ Տարածաշրջանային իշխանությունների տվյալներով՝ կղզում գրանցված 344 հրդեհներից 300-ը մարվել է չորեքշաբթի։

«Ամենածանր հրդեհները, որտեղ ներկայում աշխատում են հրշեջ ծառայությունները, քաղաքացիական պաշտպանության և անտառտնտեսության ստորաբաժանումները, գտնվում են Կասաբոլի, Բիվոնայի, Ալիմենայի, Սան Կատալդոյի, Գալատի Մամերտինոյի տարածքներում, Մադոնիե այգու որոշակի հատվածներում և Սիրակուզայի տարածքում»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պյանտեդոզիի խոսքով՝ հրշեջներից մեկը, որին իշխանությունները նույնականացրել են որպես Ալեսանդրո Մարչի, մահացել է Սան Կատալդոյում հրդեհը մարելիս։

«Նա մահացել է՝ ծառայելով հանրությանը։ Իմ և Ներքին գործերի նախարարության անունից խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին»,- ասել է նա։

Խոշոր անտառային հրդեհ է գրանցվել  նաև Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդից հարավ-արևմուտք՝ Ալմորոքս և Վիլլա դել Պրադո քաղաքների միջև։ Իսպանական քաղաքացիական գվարդիայի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են ոստիկանները դռնեդուռ շրջում և տարհանում բնակիչներին տարածքից։

Մադրիդից հյուսիս գտնվող Գվադալախարա նահանգում ավերիչ անտառային հրդեհն արդեն այրել է 32,000 հեկտար անտառ։

Եվրոպական հրդեհային տեղեկատվական համակարգի տվյալներով՝ անտառային հրդեհները 2026 թվականի սկզբից ի վեր ԵՄ երկրներում ոչնչացրել են մոտավորապես 254,388 հեկտար անտառ։ Այս տարածքը գերազանցում է երկարաժամկետ միջին ցուցանիշը, բայց դեռևս պակաս է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում այրված 270,449 հեկտարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի