Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը։ Ուկրաինայի նախագահն այս մասին հայտարարել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ մամուլի ասուլիսում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես նրան մի քանի պաշտոն եմ առաջարկել, որպեսզի չխորանամ մեր բոլոր հանդիպումների մանրամասների մեջ։ Վերջին պաշտոնը Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնն է՝ ռազմական նորարարությունների գծով։ Սա շատ կարևոր է, քանի որ նորարարությունները պետք է համակարգվեն Պաշտպանության նախարարության ղեկավարության, բանակի գլխավոր հրամանատարի և նախագահի հետ։ Այս ամենը կարելի է և պետք է արվի ամեն օր»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինական լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին, որ Ֆեդորովը, որի հրաժարականը բողոքի ցույցեր էր առաջացրել ամբողջ երկրում, հրաժարվում է պաշտպանության նախարարից բացի՝ որևէ այլ պաշտոն ստանձնել, քանի որ չի հասկանում իր հրաժարականի պատճառները։

Զելենսկին պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակել Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Եվգենի Խմարային։ Նա նաև պաշտոնից ազատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիին և նրա փոխարեն նշանակել Միխայիլ Դրապատիին։

Սիրսկիի հրաժարականի մասին հայտարարելիս Զելենսկին ասել էր, որ Ֆեդորովին առաջարկել է «կառավարությունում արժանի պաշտոն, որը թույլ կտա միավորել պետության տեխնոլոգիական բաղադրիչը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի