Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթից

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վերաբերյալ համաձայնությունը։

«Այն ժամանակ, երբ Ուկրաինան ռազմական թափ է կուտակել, մեր պատժամիջոցները շարունակում են թուլացնել Ռուսաստանի ռազմական ջանքերի տնտեսական հիմքերը։ Մենք մեր գործարքների արգելքի ցանկում ավելացնում ենք ևս 32 ռուսական բանկ, ինչպես նաև կրիպտո ընկերություններ և նավթի առևտրային հարթակներ։ Մեկ տարով սառեցնում ենք նավթի գնի սահմանաչափի ճշգրտումը, որպեսզի ռուսական ռազմական մեքենան չօգտվի շուկայական ցնցումներից։ Առաջին անգամ մենք թիրախավորում ենք Ռուսաստանի ստվերային նավատորմին օգնող նավերը։ Եվ մենք կարևոր քայլ ենք արել  ռուս մարտիկների մուտքը ԵՄ պաշտոնապես արգելելու ուղղությամբ»,- նշել է նա X-ի իր միկրոբլոգում։

Նշենք, որ նոր փաթեթը ներառում է պատերազմից ի վեր պատժամիջոցների ցանկի ամենամեծ ընդլայնումը՝ ավելացնելով 250 անհատների և կազմակերպություններ, որոնք օգնում են Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից, այդ թվում՝ կրիպտոարժույթի օգտագործման միջոցով։ Ակնկալվում է, որ այն կներառի ձկան ներմուծման և Ուկրաինայի դեմ պատերազմի մասնակիցների համար վիզաների սահմանափակումներ։

Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ նոր պատժամիջոցների փաթեթը ներառում է բացառություն, որը թույլ է տալիս ռուսական հեղուկ բնական գազի  մատակարարումը երրորդ երկրներին 12 ամսով: Գործակալության աղբյուրները նշել են, որ այս որոշմամբ ԵՄ երկրները «համերաշխություն են ցուցաբերել» Հունաստանի հետ:

Հուլիսի կեսերին հայտնի էր դարձել, որ Հունաստանը դեմ է արտահայտվել ռուսական հեղուկ  բնական գազի   երրորդ երկրներ մատակարարման արգելքին, այդպիսով խոչընդոտելով պատժամիջոցների փաթեթի հաստատումը: Այսպիսով, Հունաստանը փորձում էր պաշտպանել հույն միլիարդատեր Գեորգիոս Պրոկոպիուին պատկանող Dynagas նավագնացության ընկերությունը: 2025 թվականի սկզբից ի վեր ընկերությունը 11 նավով տեղափոխել է ավելի քան 10 միլիոն տոննա ռուսական հեղուկ բնական գազ՝ այս ընթացքում կատարելով 144 նավարկություն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի