Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հռոմում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի և Իտալիայի ներկայացուցիչները քննարկել են հայկական ագրոպարենային արտադրանքի ներկայացման, իտալական շուկա մուտքի և երկու երկրների տնտեսվարողների միջև ուղիղ կապերի ձևավորման հնարավորությունները։

«Հուլիսի 21-ին Հռոմում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի, Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանի հանդիպումը Իտալիայի գյուղատնտեսության, պարենային ինքնիշխանության և անտառների նախարարության ներկայացուցչի, Fruitimprese՝ պտուղ-բանջարեղենի ոլորտի ձեռնարկությունների ազգային ասոցիացիայի նախագահ Պիետրո Մաուրոյի, Իտալիայի առևտրի գործակալության՝ ITA-ի ներկայացուցիչների հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միջազգային և իտալական մասնագիտացված ցուցահանդեսներում հայկական ագրոպարենային և սննդամթերքի արտադրանքի ներկայացմանը, հայկական և իտալական տնտեսվարող սուբյեկտների միջև ուղիղ կապերի ձևավորմանը, հայկական արտադրանքի՝ իտալական շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ ընթացակարգերին և համապատասխանության պահանջներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու ոլորտային հանդիպումները և աշխատանքային շփումները՝ քննարկված նախաձեռնությունները գործնական փուլ տեղափոխելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։