13 ժամ առերեսում և վարույթից հեռացված պաշտպան․ Ծառուկյանի աղմկահարույց գործով բացարկ՝ քննչական խմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.10.2026 | 18:21
Զելենսկին՝ Թրամփին․ «Ավելի քիչ դժվա՞ր է Պուտինի հետ»
16.10.2026 | 18:13
Փաշինյանը՝ հակամարտության հետևանքների, խաղաղության և կենսաբազմազանության պահպանության կապի մասին
16.10.2026 | 18:02
Գագիկ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, այն կապ չունի իրականության հետ․ պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 17:53
Կրեմլը համաձայն է Թրամփի հետ՝ «Զելենսկին չի ձգտում խաղաղ կարգավորման»
16.10.2026 | 17:45
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում COP17-ում երեխաների իրավունքները ներառել կենսաբազմազանության պահպանության ծրագրերում
16.10.2026 | 17:37
Փաշինյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պահպանության հարցերը
16.10.2026 | 17:23
Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ
16.10.2026 | 17:12
Բնապահպանությունը ԶՊՄԿ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից է. Ռոման Խուդոլի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 17:03
Ադրբեջանը կրկին ցանկանում է գազ գնել «Գազպրոմից»
16.10.2026 | 17:02
Հանրային մեղադրողն ընթերցեց Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 16:54
Փաշինյանն ու Թերեզա Ռիբերան քննարկել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման և էներգետիկ համագործակցության հարցերը
16.10.2026 | 16:46
Խաղաղության և կապուղիների ապաշրջափակման օրակարգը կարող է փոխել ՀՀ-ի տնտեսական աշխարհագրությունը. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 16:44
ԵՄ ղեկավարությունը հավաստիացրել է Ուկրաինային շարունակական աջակցության հարցում
16.10.2026 | 16:35
Երևանում հայտարարվեց անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման համար 500 մլն դոլար ներդնելու մասին
16.10.2026 | 16:20
Իտալիայի զարգացման բանկի հետ քննարկվել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը
Բոլորը

Առավոտյան ծափահարություններով դիմավորեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, 3 ժամ անց Քննչական կոմիտեից մեկուսարան կրկին վանկարկումներով ճանապարհեցին։ Երեկ ավելի քան 10 ժամ իրանցի գործարարի հետ առերեսումն ու հարցաքննությունն այսօր պետք է շարունակվեր, սակայն Ծառուկյանի պաշտպանական թիմին անակնկալ էր սպասվում․ փաստաբան Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնելու որոշում կայացվեց։

«Իրանի քաղաքացի տուժողը ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր հանդիպումների ժամանակ ես ևս ներկա եմ եղել որոշակի հանդիպումների Ծառուկյանի հետ, և իրենք դիտարկել են, որ ես կարող եմ գործի վերաբերյալ տվյալներ իմանալ և որպես վկայի կարգավիճակում հարցաքննվել։ Ես ուզում եմ նշեմ, որ սա ապօրինության գագաթնակետն է»,- նշում է փաստաբանը։

Երեմ Սարգսյանը մատնանշում է Քրեական դատավարության օրենսգիրքը, որտեղ հստակ նշված է, որ չի կարող որպես վկա հարցաքննվել՝ կապված իր կողմից որպես փաստաբան մատուցվող ծառայությունների հետ։ Այնինչ, Սարգսյանը ոչ միայն հեռացվել է, այլև որպես վկա կանչվել է հարցաքննության․ «Վախից ինձ հեռացրեցին վարույթից, որովհետև այն ապօրինությունները, որ իրենք կատարում էին, երեկ ուղղակի ջախջախել էինք»։

Եվ մինչ Սարգսյանը Քննչական կոմիտեի շենքից դուրս լրագրողների հարցերին էր պատասխանում, ներսում մյուս պաշտպան Էմին Խաչատրյանը քննչական խմբին բացարկի միջնորդություն էր ներկայացնում։ Արդյունքում քննչական գործողություններն ավարտվեցին։

«Պարոն Ծառուկյանը շատ կարճ ու հստակ իր դիրքորոշումը հայտնեց, որ շինծու գործ է ու կատարվում է միակողմանի քննություն։ Հետևաբար ինքն էլ մեր դիրքորոշման հետ համաձայն էր, որ այս պայմաններում առնվազն, և քանի դեռ բացարկի հարցը որոշված չէ, որևէ այլ գործողության մասնակցելն իմաստազուրկ է»,- ընդգծում է Խաչատրյանը։

Եթե պաշտպանի դեմ այս գործընթացը չլիներ, այսօր պետք է շարունակվեր Ծառուկյանի և իրանցի գործարարի միջև առերեսումը, որը գործով տուժող է ճանաչվել, այնինչ պաշտպանական կողմը հակառակ պնդումն է անում։

«Պարոն Ծառուկյանն այս գործով պետք է լիներ առնվազն տուժող, բայց նրան տրվել է մեղադրյալի կարգավիճակ։ Ամեն ինչ անում են, որ գոնե նշույլ պահեն մեղադրանքի, որ ցույց տան իբր թե հիմնավորումներ ունեն, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ մենք կոնկրետ ապացույցներ ենք ներկայացրել և դեռևս ունենք անհերքելի ապացույցներ, որոնք կներկայացնենք և կհիմնավորենք, որ ինչ ասել է իրանական կողմը՝ տուժողները, բոլորը ամբողջությամբ սուտ են»,- նշում են փաստաբանները։ 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց հուլիսի 7-ին․ նրան առաջադրվեցին առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքներ: Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի, Ծառուկյանն իրանցի գործարարներից հափշտակել է ավելի քան 21 մլն դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 127 դրամ արժողությամբ գույք։ ԲՀԿ առաջնորդն ու իր թիմը միաբերան հակադարձում են՝ սա ընդամենը քաղաքական վրեժխնդրություն է։

«Իշխանություններն անգամ ակնհայտ ապօրինության առաջ կանգ չեն առնում, միայն թե ցանկացած կերպով կարողանան իրենց սարքած և իրենց կարած գործը, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այս հարուցված դատարկ մեղադրանքներով քրեական գործն ավարտին հասցնել։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ իշխանություններն այն կարգի են իրականության զգացողությունը կորցրել, որ իրանցիների սուտ մատնության, կարելի է ասել, հիման վրա Գագիկ Ծառուկյանի հանդեպ մեղադրանք են ներկայացնում, գործ են հարուցում, որովհետև գերնպատակը Գագիկ Ծառուկյանին կալանավորելն էր»,- ասում է ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը։

ԲՀԿ առաջնորդի մասով նախաքննությունը դեռ շարունակվում է։ Մինչ այդ, Գագիկ Ծառուկյանը շարունակում է կալանքի տակ մնալ, նրա պաշտպաններից մեկը հեռացվել է վարույթից, ընտանիքին պատկանող 10 ընկերությունները դեռևս կապարակնքված են, ավելի քան 10 հազար աշխատակիցները՝ հարկադիր պարապուրդի մատնված։

Այժմ քննիչը պետք է փաստաբանի ներկայացրած ինքնաբացարկի հետ կապված որոշում կայացնի։ Այն բավարարվելու դեպքում նոր քննչական խումբ կձևավորվի և նախաքննությունը նորից կսկսվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան