Պուտինը հայտարարել է, որ ՌԴ տնտեսությունը «կայուն» է՝ չնայած նավթավերամշակման գործարաններին և Wildberries-ի պահեստներին հարվածներին

Լուրեր

05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայրենական տնտեսության վիճակը, դրա առանցքային ոլորտների վիճակը կայուն է՝ չնայած վառելիքի և էներգետիկայի ոլորտն ու որոշ այլ ոլորտներ ապակայունացնելու արտաքին փորձերին։ Տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Չորեքշաբթի ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարձակվել են Կրասնոդարում և Նևինոմիսկում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնների վրա, հրդեհներ են բռնկվել։ Անցյալ շաբաթ էլ Մոսկվայի և Տամբովի մարզերում գտնվող Wildberries պահեստներն էին հարձակման ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ։

Մեկնաբանելով Wildberries-ին ուղղված հարվածները՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ թիրախները «լոգիստիկ կենտրոններն են, որոնք զբաղվում են ռուսական բանակին անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների, նավիգացիոն սարքավորումներով մատակարարմամբ»։

Գարնանը և ամռանը Ուկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին ուղղված հեռահար հարվածները, ինչը հանգեցրել է վառելիքի լուրջ ճգնաժամի և երկրի տարբեր բենզալցակայաններում երկար հերթերի։

«Ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ վառելիքի շուկայում մեր ունեցած դժվարությունները, անշուշտ, ժամանակավոր  բնույթ են կրում և չեն ազդի ընդհանուր տնտեսական դինամիկայի վրա։ Ռուսաստանի ՀՆԱ-ն մայիսին աճել է համեստ տեմպերով, բայց աճում է։ Այն գտնվում է դրական գոտում՝ 0,3% և, ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում աճը կազմել է 0,2%»,- հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի