Միջազգային կոալիցիան հայտարարել է ԻՊ-ի պարագլուխներից մեկին ոչնչացնելու մասին

Լուրեր

14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
Բոլորը

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայում հարվածներ է հասցրել անօդաչու թռչող սարքից, ինչի արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Fox News-ը:

Կոալիցիայի ներկայացուցիչ Շոն Ռայանի տեղեկացմամբ՝ սպանվել է Աբու ալ-Ումարայնը, որը կապ ունի ԱՄՆ բանակի նախկին շարքային Փիթեր Քեսիգի սպանության հետ: Նա նշել է, որ ԻՊ-ի ևս մի քանի անդամ է ոչնչացվել:

Զինյալները Քեսիգին գերեվարել են 2013 թվականին Սիրիայում, շտապօգնության մեքենայով ընթանալիս: Նա ամերիկյան բանակից հեռացվել է Իրաքում պատերազմից հետո, այնուհետև շտապ բուժօգնության աշխատակից է դարձել: 2012 թվականին Քեսիգը որպես կամավոր մեկնել է Լիբանան՝ օգնելու Սիրիայում պատերազմից տուժածներին և պաղեստինցի փախստականներին: Զինյալների կողմից գերեվարվելուց հետո Քեսիգն իսլամ է ընդունել, սակայն 2014 թվականին նրան մահապատժի են ենթարկել:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան նոյեմբերի 30-ին ավիահարվածներ է հասցրել սիրիական Դեր Զոր նահանգի Էշ-Շաաֆ գյուղի ուղղությամբ: SANA-ի տվյալներով՝ գնդակոծության հետևանքով ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել: