СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ​​Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պաշտոնանկ արված առաջնորդ Օզգյուր Օզելը նախօրեին հրաժեշտ է տվել կուսակցությանը և ուրվագծել նոր քաղաքական շարժում ստեղծելու ծրագրերը։ CHP-ի խորհրդարանական խմբակցության վերջին նիստում ելույթ ունենալով՝ Օզելն ասել է, որ նոր կուսակցության ստեղծման նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են, գրում է Bianet-ը։

«Այսօր մենք կանգնած ենք տխուր հրաժեշտի շեմին, որի ժամանակը եկել է, և որը մենք ստիպված ենք անել։ Այնուամենայնիվ, ես ուզում եմ մեր ազգին ասել, որ մենք կրում ենք նոր սկզբի անսասան հույսը։ Մեր կուսակցությունն այժմ գտնվում է համակարգի գերության և օկուպացիայի տակ, որը սահմանափակված է չեղյալ հայտարարման որոշումներով»,- նշել է Օզելը՝ անդրադառնալով մայիսին հրապարակված դատարանի որոշմանը, որը չեղարկել է 2023 թվականի համագումարում իր ընտրությունը՝ ենթադրյալ խախտումների պատճառով։

Օզելը նաև պնդել է, որ կարող էր մնալ կուսակցության առաջնորդ, եթե համագործակցեր իշխող դաշինքի հետ։

Նա ասել է, թե իրեն ասել են, որ կարող է մնալ կուսակցության առաջնորդ «մինչև 80 տարեկանը», եթե դադարի աջակցել Ստամբուլի բանտարկված և լիազորությունները կասեցված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որին CHP-ն իր ղեկավարությամբ հայտարարել էր նախագահի թեկնածու։

Օզելը նախկինում հայտարարել էր, որ պաշտոնական քայլեր կարող են ձեռնարկվել հուլիսի վերջին, եթե CHP-ի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու իրավական ջանքերը ձախողվեն։

Օզելի որոշումը փաստացի կպառակտի Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը։ Շրջանառվող ցուցակում նշված է 83 պատգամավորի անուն, այդ թվում՝ Օզելինը, որոնք, ըստ լուրերի, պատրաստվում են լքել կուսակցությունը և միանալ նոր կուսակցությանը։ ​CHP-ն խորհրդարանում ունի 135 տեղ։ Օրենսդիրները դեռևս չեն հաստատել այս տեղեկությունը։

Օզգյուն Օզելը չի ​​նշել այն պատգամավորների անունները, որոնք, ինչպես սպասվում է, կմիանան իրեն, բայց ասել է, որ բոլոր պատգամավորները, որոնք բացահայտորեն չեն հայտարարել իրենց աջակցության մասին գործող ղեկավարությանը, «մեզ հետ կլինեն»։

Եթե հաղորդումները ճշգրիտ են, Օզելի նոր կուսակցությունը կարող է դառնալ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը, որին, ըստ թուրքական օրենսդրության, շնորհվում է խորհրդարանական ամենամեծ ներկայացուցչություն ունեցող ընդդիմադիր կուսակցությանը։

Ըստ մանդատների ներկայիս բաշխման՝ ոչ մի ընդդիմադիր կուսակցություն չունի 80-ից ավելի պատգամավոր։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (AKP) ունի 277 մանդատ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի