Մերցն ու Ալիևը ռազմավարական գործընկերության վերաբերյալ հռչակագիր են ստորագրել

Լուրեր

05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
Բոլորը

Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններին հաջորդել է  փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք ստորագրել են համատեղ հռչակագիր՝ Ադրբեջանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ։

Միջոցառման ընթացքում ստորագրվել է նաև համատեղ հռչակագիր՝ Ադրբեջան-Գերմանիա գործարար խորհրդի ստեղծման և գործունեության վերաբերյալ։

Ադրբեջանի և Գերմանիայի միջև այսօր ստորագրված փաստաթղթերը երկու երկրների միջև հարաբերությունները կբարձրացնեն նոր մակարդակի, հայտարարել է Ալիևը Մերցի հետ համատեղ ասուլիսում։

«Մենք այսօր արդեն հասել ենք ռազմավարական երկխոսություն։ Մեր երկկողմ օրակարգը բավականին լայն է։ Գերմանիան, որպես Եվրամիության առաջատար երկիր, ընդլայնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում»,- հայտարարել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ այս տարվանից սկսել են գազ մատակարարել Գերմանիային։

«Այս ծավալը, անշուշտ, կարող է մեծանալ։ Հիմնական խնդիրներից մեկը ֆինանսավորումն է։ Եվրոպական բանկերը դադարեցրել են նավթի և գազի նախագծերին ֆինանսական աջակցություն ցուցաբերել կանաչ օրակարգի պատճառով։ Նպատակային կլիներ, որ եվրոպական բանկերը վերանայեին իրենց որոշումները»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, թե Ադրբեջանն ի վիճակի է անհրաժեշտ ծավալի նավթ մատակարարել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի