2018-ին ՀՀ-ում ՄԻԱՎ-ի 361 դեպք է գրանցվել․ այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվա նպատակը  պետությունների ուշադրությունն այս կարևոր խնդրի վրա հրավիրելն ու պետական, հասարակական, միջազգային ու բարեգործական կազմակերպությունների միավորված ջանքերի միջոցով ՄԻԱՎ/ՁԻԱՀ համաճարակի դեմ պայքարելն է: Օրն առաջին անգամ նշվել է 1988-ի դեկտեմբերի 1-ին:

2018 թվականի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվա խորագիրն է՝ «Խնայել կյանքեր առաջնորդության և գործընկերության միջոցով»:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է 1988 թվականից։ Նույն տարում էլ մեկնարկել է վարակվածության դեպքերի արձանագրումը։

1988թ. մինչև 2018թ հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3269 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 361-ը` 2018թ. ընթացքում:

ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 2266 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 1003 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 57 դեպք (1,7%) է արձանագրվել երեխաների մոտ:

2011 թվականից Հայաստանում գործում է հակառետրովիրուսային բուժումը, որն իրականացվում է միջազգային դրամաշնորհային ծրագրերի՝ մասնավորապես Գլոբալ Ֆոնդի կողմից։  Ֆինանսավորման արդյունքում  Հայաստանի բոլոր ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողներին անվճար դեղորայք է տրվում։  2018-ին հիմնադրամի կողմից դեղերի տրամադրումն ավարտվում է, սակայն Հայաստանը կարող է ստացվող ֆինանսավորումը երկարացնել ևս երեք տարով:

Այդուհանդերձ,  2021 թվականից այդ բուժօգնությունը այլևս հասանելի չի լինի և ծախսերի հոգումը կանցնի պետությանը։

Հավելենք, որ 2005 թվականից ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում (ՁԻԱՀ ԿՀԿ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին  տրամադրվում է անվճար, անանուն հետազոտություն և  հակառետրովիրուսային բուժում, որը հասանելի է  հիվանդներին, որոնք ունեն բուժման ցուցում և տվել են իրենց համաձայնությունը:

Նելլի Մելքոնյան