Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Անցյալ շաբաթ Ադրբեջանում ևս երկու զինծառայողի մահվան մասին հաղորդումներ են եղել։ Սակայն պաշտոնական գերատեսչությունները որևէ մեկնաբանություն չեն տվել այդ միջադեպերի վերաբերյալ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հուլիսի 15-ին հայտարարվել է, որ զոհվել է Պետական ​​սահմանապահ ծառայության զինծառայող, ավագ սերժանտ Ֆարիդ Աղամալիևը։ Հուլիսի 18-ին միջադեպի մասին տեղեկություններ և լուսանկարներ տարածվել են սոցիալական ցանցերում։

Պետական ​​անվտանգության ծառայությունը զինծառայողի մահվան վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել: Տեղեկատվությունը հրապարակած մի շարք իշխանամետ լրատվամիջոցներ ավելի ուշ ջնջել են լուրը։

Հուլիսի 17-ին էլ հաղորդվել է, որ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում ծառայող Ալեքբար Գուլիևը մահացել է պարաշյուտի չբացվելու հետևանքով՝ վարժանքների ժամանակ։ Դեպքի մասին տեղեկություններ, լուսանկարներ և տեսանյութեր հրապարակվել են սոցիալական ցանցերում։ Ադրբեջանի ՊՆ-ն զինծառայողի մահվան վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի արել։ Սակայն կառավարամետ լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ տեսանյութը, որը, ենթադրաբար, արտացոլում է միջադեպի պահը, կեղծ է։

«Տեսանյութում ցուցադրված ռազմական տրանսպորտային ինքնաթիռը C-130 տուրբոպրոպելյար ինքնաթիռ է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չունի այս տեսակի ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։ Բացի այդ, տեսանյութում երևացող պարաշյուտային համակարգը չի պատկանում ադրբեջանական բանակի սպառազինության մեջ օգտագործվող պարաշյուտների տեսակներին։ Հետևաբար, այն պնդումները, թե տեսանյութը պատկանում է ադրբեջանական բանակին, չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Այնուամենայնիվ, չի բացահայտվել, թե որ պետական ​​​​մարմինն է հերքել տեղեկատվությունը։

Կասպիական ռազմական հետազոտությունների ինստիտուտի տվյալների համաձայն՝ Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտում մահացությունների թիվը, 2026 թվականի հուլիսի 20-ի դրությամբ, հասել է 33-ի։ Բոլորը ոչ մարտական ​​զոհեր են։

2026 թվականին 9 մարդ մահացել է տարբեր հիվանդություններից, 7-ը՝ ավտովթարներից, 7-ը՝ վթարներից, 4-ը՝ ինքնասպանությունից և 1-ը՝ անզգուշությունից։ 5 մարդու մահվան պատճառը չի հայտարարվել։

Մահացածներից 21-ը Պաշտպանության նախարարության աշխատակիցներ են եղել, ութը՝ Պետական ​​սահմանապահ ծառայության, մեկը՝ Ներքին զորքերի, մեկը՝ նախագահական անվտանգության ծառայության, մեկը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության և մեկը՝ Զորահավաքի և զորակոչի պետական ​​ծառայության աշխատակից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի