ԱՄՆ-ը ցանկանում է «պատժել» Իրանին՝ երկու ամերիկացի զինծառայողի զոհվելու համար

Լուրեր

05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերը, սեփական ձևակերպմամբ՝ ցանկանալով «պատժել» Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) Հորդանանում երկու ամերիկացի զինծառայողի զոհվելու համար, կրկին հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող թիրախներին։ Այս մասին շաբաթ՝ հուլիսի 18-ին, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը՝ նշելով, որ հարվածների նպատակն է նաև թուլացնել Իրանի՝ «Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությանը սպառնալու կարողությունը»։ Իրանն ի պատասխան հարձակումներ է իրականացրել Քուվեյթում տեղակայված ԱՄՆ երկու ռազմաբազաների ուղղությամբ։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ վերջին հարվածների թիրախների թվում են եղել այն ստորաբաժանումները, որոնք կանգնած են Հորդանանում իրականացված իրանական հարձակման հետևում, որի հետևանքով զոհվել է երկու ամերիկացի զինծառայող։ CENTCOM-ը X սոցիալական ցանցում ընդգծել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին անհրաժեշտ է «անհապաղ» պատժել։

Այս երկու ամերիկացիները դարձել են ԱՄՆ առաջին զինծառայողները, որոնք զոհվել են ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմի վերջին սրման սկզբից ի վեր։ Փետրվարի վերջին Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարվածների մեկնարկից հետո զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 16-ի։

Իրանական Fars և Tasnim լրատվական գործակալությունները միաժամանակ հայտնել են Սիրիկ բնակավայրի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների մասին։ Սիրիկի նավահանգիստը գտնվում է Հորմուզի նեղուցի ափին։ ԻՀՊԿ-ի տվյալներով՝ վերջերս նեղուցում հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով կանգնեցվել է չորս նավ։ Թեհրանի ղեկավարությունը միջազգային նավագնացության համար առանցքային նշանակություն ունեցող նեղուցը Իրանի դեմ պատերազմի պատճառով փաստացի փակ է համարում։