RAF. Արսեն Հարությունյանի տպավորիչ «քամբեքը», Արման Ծառուկյանի առաջին պարտությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տարել RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայում։

ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում կայացած RAF 11 մրցաշարում Հարությունյանը մրցել է 19-ամյա ամերիկացի ըմբիշ Բեն Դավինոյի հետ ու հաղթել 6։5 հաշվով։ Գոտեմարտի ընթացքում Դավինոն հաղթելիս է եղել 5։0 հաշվով, սակայն 26-ամյա հայ ըմբիշը հասել է կամային հաղթանակի՝ վերջին միավորները վաստակելով վերջին վայրկյաններին։

RAF 11-ի գլխավոր մենամարտում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանն անակնկալ պարտություն է կրել։ Հայ մարտիկը 3։5 հաշվով պարտվել է UFC-ի նախկին մարտիկ, ամերիկացի Քոլբի Քովինգթոնին։ 38-ամյա Քովինգթոնը նվաճել է RAF Crossover գոտին։

Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը հունիսի 14-ին էր նորամուտը նշել RAF-ում՝ 14։4 հաշվով վստահ հաղթանակ տարնելով Պուերտո Ռիկոն ներկայացնող Կալեբ Սմիթի նկատմամբ։

Արման Ծառուկյանը RAF-ում անցկացրել է 8 մենամարտ, տարել 7 հաղթանակ ու կրեց առաջին պարտությունը։