Ասֆալտին պառկող տղա չեմ. Ծառուկյանի թիկնազորի պետը վերցնելու է մանդատը. «Հրապարակ»

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կոտայքի մարզում ռեյտինգայինով առաջադրված Էդուարդ Բաբայանին՝ ԲՀԿ ցուցակի 45-րդ համարին, հարցրինք․ որ ընտրվի, վերցնելո՞ւ է մանդատը։ «Բա ի՞նչ եմ անելու, որ ընտրվեմ ու չվերցնեմ․ ո՞նց կարամ իմ ժողովրդին հիասթափացնեմ»։ Որքա՞ն ձայն կստանաք, ի՞նչ եք կարծում։ «Ես գուշակ չեմ»։ Ո՞վ է Ձեր շտաբի պետը։ «Ես՝ ինքս»։ Իսկ հնարավո՞ր է հետագայում էլ, ասենք, Աբովյանի քաղաքապետ դառնաք։ «Ո՛չ»։ Ինչո՞ւ։ «Պատգամավոր դառնալն ինձ համար ավելի նախընտրելի է, համ էլ թավշյա հեղափոխությունից հետո շատ բան է փոխվել»։ Շատ է խոսվում «ասֆալտին պառկեցնելու, պատին ծեփելու» մասին։ «Ոչ մի դեպքում․ ասֆալտ ես չեմ սիրում, էլ չեմ ասում, որ ես ասֆալտին պառկող տղա չեմ»։ Դուք անցնում էիք Օլիմպավանի ծեծի միջադեպով, անգամ կալանավորվեցիք․ կարճվե՞լ է գործը։ «Ոչ, քննության ընթացքում է, ասեմ՝ եթե ապացուցվի, որ ես մեղավոր եմ, անգամ եթե պատգամավոր ընտրված լինեմ, մանդատս վայր կդնեմ»։ Ոնց որ լավ թրեյնինգներ եք անցել։ «Չէ, պարզապես լրագրողներդ հարցեր չեք ուղղել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: