Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո

Լուրեր

27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
Բոլորը

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևը և Ալեքսեյ Օվերչուկը սեպտեմբերին կհանդիպեն՝ առևտրատնտեսական հարցեր քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նաև հայտարարել է Ադրբեջանից դեպի Ռուսաստանի մի շարք  քաղաքներ ուղիղ չվերթների վերականգնման մասին։

«Հաշվի առնելով կանոնավոր շփումների անհրաժեշտությունը և առկա զարգացումները՝ փոխվարչապետերի միջև նախնական համաձայնություն կա, և այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը՝ մի շարք ոլորտներ քննարկելու համար»,- ասել է Բայրամովը Մոսկվայում ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ երկկողմ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ շուտով կվերսկսվեն նաև դեպի Ռուսաստան ուղիղ չվերթները մի քանի երթուղիներով, որոնք սահմանափակումների էին ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո։

«Առաջիկայում սպասվում է նաև ուղիղ չվերթների վերականգնում մի շարք երթուղիներով, որոնք սահմանափակվել էին 2024 թվականի դեկտեմբերին մեր քաղաքացիական ինքնաթիռի հետ կապված ողբերգական միջադեպից հետո»,- ասել է Բայրամովը։

Նշենք, որ չվերթների վերսկսումը կազդի այն երթուղիների վրա, որոնք սահմանափակումների տակ էին 2024 թվականի դեկտեմբերին Բաքվից Գրոզնի թռչող AZAL-ի Embraer 190 ինքնաթիռի կործանումից հետո: Ողբերգությունից հետո չեղարկվել էին Բաքվից Գրոզնի, Մախաչկալա, Սոչի, Միներալնիե Վոդի, Վլադիկավկազ, Նիժնի Նովգորոդ, Սամարա, Սարատով, Ուֆա և Վոլգոգրադ ուղղությունները:

Բայրամովը նաև նշել է, որ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում բարձրացվել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության հարցը։

«2025 թվականին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 4,9 միլիարդ դոլար, ինչը 2,5%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ Ադրբեջանը հետևողականորեն զարգացնում է ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքները և կարծում է, որ դա կարևոր է տարածաշրջանային կապի ամրապնդման համար։ Մենք կարծում ենք, որ այս ուղղությունը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցության, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական կայունության ամրապնդման համար», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի