Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
17.07.2026 | 22:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
17.07.2026 | 22:00
Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
17.07.2026 | 21:50
Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո
17.07.2026 | 21:39
Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը
17.07.2026 | 21:26
«Ոդիսևս» նոր հեռուստասերիալի նկարահանումները Հայաստանում և Հունաստանում կմեկնարկեն 2027 թվականի սկզբին
17.07.2026 | 21:14
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
17.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոգիստիկայի ոլորտի տեղական և միջազգային առաջատար ընկերություններն ու մասնագետներն այսօր հավաքվել էին մեկ վայրում։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է eLogi Fest 26 միջազգային ցուցահանդեսն ու համաժողովը, որի նպատակն է խթանել նոր բիզնես կապերի ձևավորումը, ներկայացնել նորարարական լուծումներ և նպաստել Հայաստանի լոգիստիկ ներուժի զարգացմանը։ 

Հարթակը կարող է նպաստել լոգիստիկ գործընթացների ավելի արդյունավետ կազմակերպմանը՝ թե՛ ծախսերի, թե՛ ժամկետների տեսանկյունից՝ ընդգծում է eLogi Fest-ի համահիմնադիր Քրիստինե Երեմյանը։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ունի պոտենցիալ թե՛ Խաղաղության խաչմերուկ նախագծի միջոցով, թե՛ TRIPP նախագծի միջոցով ունի պոտենցիալ՝ դառնալու տարածաշրջանային լոգիստիկ հանգույց, որպեսզի կարողանա սպասարկել պայմանական միջազգային շատ մեծ, օրինակ, էլեկտրոնային առևտրով զբաղվող հարթակների և տրանզիտային կենտրոն դառնալ։ Ունենք շուրջ 40 տաղավարային մասնակից ընկերություններ, eLogi Fest-ը միայն ցուցահանդես չէ, ունենք նաև համաժողովի հատված, որտեղ հետաքրքրիր քննարկումներ են սպասվում, տարբեր լուծումներ»,- նշում է Քրիստինե Երեմյանը։

Ցամաքային, ծովային և երկաթուղային բեռնափոխադրումների ծառայություններ մատուցող Trust Way միջազգային ընկերությունը, թեև նոր է շուկայում, ոլորտում արդեն մեծ փորձ ունի։ Ընկերության լոգիստիկայի բաժնի ղեկավար Տաթևիկ Խաչատրյանի խոսքով՝ այսօր հաճախորդներն ակնկալում են ոչ միայն բեռնափոխադրում, այլև գործընթացի թափանցիկություն, ինչն ընկերությունն ապահովում է։

«eLogi Fest-ն իրականում հիանալի հարթակ է, որը համախմբել է գործարարներին, բեռնափոխադրողներին, ներմուծող գործընկերներին։ Հուսանք՝ այստեղ ձեռք կբերենք նոր համագործակցություններ, կծանոթանանք միջազգային փորձին ու կներկայացնենք մեր ծառայություններ։ Trust way ՍՊԸ-ն իր հերթին ապահովում է արագ բեռնափոխադրումներ և առաջարկում է լոգիստիկ ամբողջական ծառայություններ, այդ թվում՝ մաքսային ձևակերպումներ և բեռների ապահովագրություն»,- ասում է ընկերության լոգիստիկայի բաժնի ղեկավար։

Աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի կարևոր լոգիստիկ հանգույցներից մեկը, իսկ այդ հնարավորության մեջ իր տեղն է տեսնում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող  IFO ընկերությունը։ Ընկերության տնօրեն Վարդան Մակոյանի նշում է՝ այս համատեքստում eLogi Fest-ին մասնակցությունը նոր գործընկերություններ հաստատելու և շուկայում ներկայությունն ընդլայնելու լավ հնարավորություն է։ 

«Ընկերությունը  տրամադրում է տեղեկատվական տեխնոլոգիաների հարթակ տարբեր լոգիստիկ ընկերությունների համար, հարթակը նախատեսում է լոգիստիկ ընկերությունների օպտիմիզացիա հետևյալ կերպ․ կառավարել իրենց շարժակազմի տեսքը և կազմը, օպտիմիզացնել իրենց վերալիցքավորման պրոցեսները․․ դրանք օպտիմիզացնելու համար ԱՊՀ երկրներում աշխատում ենք շուրջ 16,000 բենզալցակայանների հետ և տրամադրում ենք անխափան վերալիցքավորում ցանկացած կետում»։

Միջոցառմանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում Lusar Trans ընկերությունը, որը հավաքական բեռների փոխադրումներ է իրականացնում Եվրոպայից, ինչպես նաև առաջարկում ծովային և օդային մուլտիմոդալ լոգիստիկ լուծումներ։ Ընկերության տնօրեն Լուսինե Սարդարյանի խոսքով՝ Եվրոպայում ընկերությունը չորս պահեստ ունի․ համագործակցում են Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Բուլղարիայի հետ։ 

«Պետք է մենք բոլորս աջակցենք, որպեսզի ոլորտը զարգանա, քանի որ eLogi Fest-ը մի քայլ է դեպի ոլորտի զարգացում, շատ ուրախ եմ, որ կա նմանատիպ միջոցառում, նմանատիպ կազմակերպություն, ինձ թվում է՝ բավականին լուրջ շարժ ու ակտիվություն կմտցնի լոգիստիկայի ոլորտում»,- ասում է Լուսինե Սարդարյանը։ 

Միջոցառումից նոր գործընկերային կապեր հաստատելու ակնկալիք ունի նաև eLogi Fest-ին առաջին անգամ մասնակցող Customs Solutions Brokerage-ը։ Ընկերությունից նշում են՝ ոլորտի գլխավոր մարտահրավերներից մեկն այսօր աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված բեռների ուշացումներն են, որոնց մասնագիտական աշխատանքում հաճախ են բախվում։

«Մենք զբաղվում ենք անհատների և ընկերությունների ապրանքների ներմուծման ու արտահանման մաքսային ձևակերպումներով, համապատասխան թույլտվությունների ստացմամբ և կազմակերպում ենք ամբողջ մաքսային գործընթացը։ eLogi Fest-ին մասնակցում ենք առաջին անգամ, վստահ եմ՝ այն մեզ կբերի նոր կապեր, նոր ծանոթություններ, բրենդի ճանաչելիություն»,- նշում է ընկերության մաքսային բրոքեր Նելլի Հովհաննիսյանը։

eLogi Fest26-ը համախմբել է լոգիստիկ ոլորտի ընկերություններին, մասնագետներին, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 19-ը, շաբաթ և կիրակի օրերին այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ոլորտի առաջատար ընկերություններին, նոր տեխնոլոգիաներին և լոգիստիկայի զարգացող միտումներին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան