Քարոզարշավի 5-րդ օր․ Թիրախում կրկին Հ1-ն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
Բոլորը

Քարոզարշավի 5-րդ օրը Կոտայքի մարզ այցելած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն լուրերին, որ հեղափոխության հանդեպ ժողովրդի վերաբերմունքը փոխվել է

«Գրում են իրանց ֆեյքերը՝ ժողովուրդը սենց, ժողովուրդը՝ նենց, ժողովուրդը հիասթափվել ա, ժողովուրդը երազում ա հանրապետականների եւ մյուսների վերադարձի մասին։ Թան էլ չէ, փրթած մածուն ձեզ»,-ասաց Փաշինյանը։

Էդմոն Մարուքյանն Արթիկում Հանրապետականի հասցեին վատ խոսքեր չի ասում, տեղեկացնում է, որ Հայաստանում եկել է նոր ուժերի ժամանակը եւ այդ ուժերից մեկը՝ Լուսավոր Հայաստանը պայքարում է երկրորդ տեղի համար:

«Էս երկու օրը տեսա մի քաղաքագետ ասում ա՝ ա, էս աբսուրդ ա, քաղաքական ուժերը պայքարում են երկրորդ տեղի համար։ Գոնե,-ասում ա,-ասեք, որ առաջին տեղի համար եք պայքարում, բայց պայքարեք թաքուն երկրորդ տեղի համար։ Բայց ու՞մ ենք խաբում, ում պետք է խաբենք»,-ասաց ԼՀԿ-ական պատգամավորի թեկնածուն։

Երեւանում քայլարշավ նախաձեռնած «Մենք» դաշինքն այսօր խոսում էր տագնապներից, որոնք հեղափոխությունը դեռ չի վերացրել

«Մինչեւ հիմա Հայաստանում վերացված չէ մենաշնորհը, ի պատիվ վարչապետի վերցված է քվոտավորումը, բայց ու՞մ համար է գաղտնիք, որ 10 խոշորագույն ընկերություններն են ներմուծում այն կարեւորագույն սպառման ապրանքները, որոնք անհրաժեշտ են։ Օրինակ, բենզինը, փոփոխություն եղե՞լ է ներմուծողների մեջ։ հարցնում եմ ձեզ։ Ես պատասխանում եմ՝ ոչ չի եղել»,-ասաց  «Մենք» դաշինքից Խաչատուր Քոքոբելյանը։

Նույն դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն արդեն քարոզարշավի ընթացքում տեսնում խտրական վերաբերմունք քաղաքական որոշ ուժերի հանդեպ:

«Որոշակի անհավասարություն եմ տեսնում քարոզարշավի ընթացքում։ Ասենք, Հ1-ը բանավեճի հրավիրում է նույն քաղաքական ուժերին, կարծես թե իրենք որոշել են, որ ԱԺ-ում պետք է լինեն նույն ուժերը»,-ասաց Արտակ Զեյնալյանը։

Մասիսում քարոզարշավ իրականացնող Գագիկ Ծառուկյանը նույնպես մտահոգություններ ունի, բայց՝ սոցիալական էր:

«Այսօր մեր ժողովրդի հետ խոսել չի լինում, սիրելի ժողովուրդ, չի լինում, տրամադրություն չունի, խնդիր ունի, պրոբլեմ ունի,  բանկի տոկոս ա, վճարումներ ա, ցուրտ ա, հոսանք ա, գազ ա, պիտի կարողանանք նրա տրամադրությունը բարձրացնել»,-պնդում է Գագիկ Ծառուկյանը։

Սակայն պարոն Ծառուկյանը ոչ մեկին չի մեղադրի դրա համար։ Նա բոլորին հիշեցրեց, որ ինքը միշտ օգնել է գյուղացիներին, էլի է օգնելու, նա ակնարկում է, որ բանկերը պետք է օրինակ վերցնեն գյուղացիների հետ իր աշխատանքից

«Ես ասել եմ, նորից ասում եմ՝ ինչ-որ արել եմ, անում եմ, անելու եմ, եւ ոչ թե անում եմ, որ դուք ինձ ձայն տաք․․․ Ես նորից եմ ասում, ուզում եմ, որ լավ լինի, ես գիտեմ, ես Հարվարդ չեմ ավարտել, բայց իմ հիմնական պրակտիկան այնքան մեծ է, որ նայում եմ հեռուստատեսությամբ բանավեճ ա, բայց համապատասխան հարցերին ճիշտ չեն պատասխանում»,-նշում  է նա։

Երեկոյան Նոր Հաճն հասած Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ արդեն խոսում է նվաճումներից՝ Հայաստանն արդեն ժողովրդավարական երկիր է եւ նրան այլեւս կարիք չկա բացատրելու, թե ինչ է ժողովրդավարությունը

«Մենք այլ տեղերից արժեքներ ներմուծելու անհրաժեշտություն չունենք, մենք հիմա կարող ենք այլ տեղեր արժեքներ արտահանել, այդ թվում ժողովրդավարության օրինակ ցույց տալ այդ թվում ժողովրդավարական երկրներին»,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ քարոզարշավին մասնակցում է 9 կուսակցություն եւ 2 դաշինք։ Վաղը քարոզարշավի 6-րդ օրն է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան