Վալերի Օսիպյանը մասնակցել է Արցախի ոստիկանության մասնագիտական օրվան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Ստեփանակերտում հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության Բակո Սահակյանի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը կարևորեցին երկու երկրների իրավապահ կառույցների միջև փոխգործակցության առավել ամրապնդումը՝ ընդգծելով դրա անհրաժեշտությունը հանցավորության դեմ պայքարի արդյունավետության, հետախուզվողների օպերատիվ հայտնաբերման տեսանկյունից։Հանդիպմանը առարկայական քննարկվեցին Հայաստանի և Արցախի հանրապետությունների ոստիկանությունների համագործակցությանը նոր թափ հաղորդելուն վերաբերող հարցեր։ Կողմերը հավաստիացրին, որ այդ ուղղությամբ պատրաստակամ ու հետևողական են լինելու։ Հանդիպմանը քննարկվեցին երկուստեք հետաքրքրությունն ներկայացնող այլ հարցեր ևս։

Նոյեմբերի 30-ը Արցախի Հանարապետության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրն է:

Տոնի առթիվ ոստիկաններին շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը` ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ, պետական այրեր, ոստիկանության վետերաններ:Արցախի Հանրապետության նախագահի կողմից ծաղկեպսակ , հյուրերի կողմից ծաղիկներ խոնարհվեցին Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:Հերոսացած ծառայակիցների հիշատակի ոգեկոչումից հետո ս կսվեց մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր նիստը: Հանդիսավոր նիստի ընթացքում ելույթ ունեցան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի և Արցախի ոստիկանության պետերը։

Այնուհետև Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով, մասնագիտական օրվա առթիվ, խրախուսանքների արժանացան ոստիկանության մի խումբ ծառայողներ:

Վալերիյ Օսիպյանի հրամանով Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը պարգևատրվեց «Մարտական զորակցություն» մեդալով: ՀՀ ոստիկանության պետի հրամաններով տարբեր պարգևների արժանացան Արցախի ոստիկանության ևս երկու տասնյակ ծառայողներ:

Հրապարակվեցին Արցախի Հանրապետության մի շարք գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարների հրամանները` մասնագիտական տոնի առթիվ արցախցի ոստիկանների պարգևատրելու մասին:

Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին շնորհվեց Արցախի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծայողի կոչում, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, շտաբի միջազգային համագործակցության վարչության արարողակարգի բաժնի պետ Վահան Աշխարոյանը պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Հանդիսավոր նիստի ընթացքում տարբեր պարգևների արժանացան Արցախի ոստիկանության հարյուրից ավելի ծառայողներ, համակարգի նախկին ղեկավարներ, վետերաններ, դրամական աջակցություն ստացավ մարտական գործողությունների ժամանակ ու ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների շուրջ հիսուն ընտանիք: