Հայաստանի ապագան կրթված մարդիկ են․ Վահագն Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ նախարարին

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ քննարկելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Նախագահը շեշտել է, որ Հայաստանի գլխավոր հարստությունը կրթված քաղաքացիներն են, իսկ նախարարն ընդգծել է, որ կրթական բարեփոխումների նկատմամբ հանրային դրական վերաբերմունքը վերջին շրջանում աճել է։

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:

Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հետևողական աշխատանքի կարևորությունը։ Հանրապետության նախագահը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների ընթացքը՝ դրանք հարստացնելով նոր գաղափարներով, ժամանակակից մոտեցումներով և նորարարական լուծումներով։

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի ամենամեծ հարստությունը կրթված քաղաքացիներն են, և պետության առաջնահերթ խնդիրներից է նրանց համար բարենպաստ ու խրախուսող միջավայրի ձևավորումը։

«Իրականում ամեն ինչի սկիզբը կրթությունն է։ Երբ հարց է հնչում, թե ո՞րն է Հայաստանի ապագան, պատասխանը միանշանակ է՝ Հայաստանի ապագան կրթված մարդիկ են։ Հենց այս տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվենք», – նշել է նախագահ Խաչատուրյանը։

Նախագահը կարևորել է նաև մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ մշակութային կյանքի ակտիվացումը տեսանելի է, և անհրաժեշտ է շարունակաբար ընդլայնել մշակութային ծրագրերի և միջոցառումների շրջանակը։ Նրա խոսքով՝ մշակույթը, ինչպես կրթությունը, կարևոր դեր ունեն հասարակության արժեքային համակարգի ձևավորման և քաղաքացիների կրթության գործում։

Վահագն Խաչատուրյանը կարևորել է նաև հանրության ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին՝ ընդգծելով, որ որակյալ կրթության նկատմամբ հասարակության պահանջն ինքնին նպաստում է ոլորտի զարգացմանը։ Նա նշել է, որ պետության նպատակն է ձևավորել նախաձեռնող, պատասխանատու և հանրային կյանքի նկատմամբ սրտացավ քաղաքացի, որը պատրաստ կլինի իր ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում։

Իր հերթին նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին հանդիպման և գնահատականի համար՝ ընդգծելով, որ նախագահի մշտական ուշադրությունն ու մասնակցությունը ոլորտային միջոցառումներին կարևոր աջակցություն և ուղղորդում են նախարարության աշխատանքի համար։

Նախարարն արձանագրել է, որ բարեփոխումները լայնածավալ են և դրանց լիարժեք ընկալումն ու ընդունումը ժամանակ են պահանջում։ Միաժամանակ նա նշել է, որ վերջին շրջանում անցկացված հանրային հարցումների արդյունքները վկայում են կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների նկատմամբ հանրային դրական վերաբերմունքի աճի մասին։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այդ արդյունքները ցույց են տալիս, որ հանրային իրազեկվածության և ներգրավվածության տեսանկյունից արձանագրվել է որոշակի առաջընթաց, և ոլորտում առկա ծրագրերի արդյունավետ իրականացման և բարեփոխումների ապահովման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը»։