ԵՄ շուկա արտահանելիս՝ տնտեսվարողները չեն վճարի մաքսատուրքեր․ խոսքը լայն ապրանքատեսակների մասին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Հայաստանյան ծագում ունեցող ապրանքների համար ԵՄ-ի հետ առանց մաքսատուրքերի առևտրի հնարավորություն բացելը լուրջ ռեսուրս է Հայաստանի համար՝ դիվերսիֆիկացնելու իր արտահանումը և ամրացնելու տնտեսական անվտանգությունը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը՝ պատասխանելով հարցին, թե կոնկրետ ի՞նչ ապրանքատեսակների համար է կանաչ լույս վառվելու ԵՄ շուկա մտնելիս և սա ի՞նչ կտա հայաստանյան բիզնեսին։

Անուշիկ Ավետյանը պարզաբանել է, որ նախատեսվում է Հայաստանին տրամադրել ինքնավար առևտրային միջոցներ, ինչը թույլ կտա հայկական ապրանքների մոտ 80%-ն արտահանել ԵՄ երկրների շուկաներ՝ առանց մաքսատուրքերի։

«Խոսքը վերաբերում է շատ լայն ապրանքատեսականիների, GSP+ համակարգում ներառված գրեթե բոլոր ապրանքներն են ներառված այս նախագծի մեջ, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների գրեթե 99%-ը։ Նախկինում GSP+-ի մեջ գյուղատնտեսական ապրանքներ ներառված չէին։ Սա ենթադրում է առանց մաքսի առևտուր Եվրամիության անդամ երկրների հետ։ Այսինքն՝ տնտեսվարողները ցանկում ներառված ապրանքների արտահանման պարագայում մաքսատուրք չեն վճարելու»,- նշել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ այս քայլը կնպաստի արտահանման դիվերսիֆիկացմանը, իսկ տնտեսվարողները խնայված գումարները կկարողանան ուղղել ներդրումների, նոր տեխնոլոգիաների ձեռքբերմանը և արտադրության ստանդարտների բարելավմանը։ Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովի վերջնական որոշումը կկայացվի աշնանը՝ սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Ըստ փոխնախարարի՝ արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացմամբ Կառավարությունը փորձում է լուծել ՀՀ-ի տնտեսական անվտանգության խնդիրը։ 

Խոսելով ԵՄ-ից տրամադրվող ֆինանսական աջակցության մասին՝ նա նշել է, որ 2026 թվականի մարտին Հայաստանը ԵՄ-ից ստացել է 90 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն, որի մի մասն ուղղվելու է հենց արտահանման դիվերսիֆիկացմանը։ Միայն հունիսին ՌԴ-ի սահմանափակած ապրանքները վերաուղղորդվել են այլ շուկաներ, օրինակ՝ ծաղիկ է արտահանվել 25 երկիր, միրգ՝ 15 երկիր, բանջարեղեն՝ 7։

Ավետյանն ընդգծել է, որ Կառավարությունն ակտիվորեն աշխատում է տնտեսվարողներին աջակցելու ուղղությամբ՝ փոխհատուցելով նոր շուկաներ մուտք գործելու հետ կապված լոգիստիկ ծախսերի մի մասը։ 

«Դա հնարավորություն կտա մասնավոր հատվածին ավելի մրցունակ գին առաջարկել Եվրամիության շուկային, Պարսից ծոցի երկրներին կամ այլ շուկաներին»,- ասել է նա։

Կառավարությունը նաև քննարկում է թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների օդային փոխադրման՝ «էյր-կարգոյի» ծախսերի փոխհատուցման նախագիծ։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից սահմանափակումներին՝ փոխնախարարը նշել է, որ թեև Կառավարությունը գերադասում է ունենալ բալանսավորված տնտեսական հարաբերություններ, այնուամենայնիվ, արտահանման դիվերսիֆիկացումը մնում է առաջնահերթություն։

«Կառավարությունը նման նպատակ չի դրել իր առջև՝ գերազանցելու Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները՝ Եվրամիության շուկաներով փոխարինելով։ Մեր առջև դրված նպատակն առևտրի դիվերսիֆիկացումն է, և դա չի նշանակում մեկ շուկան փոխարինել մեկ այլ շուկայով»,- պարզաբանել է Ավետյանը։

Նա հավելել է, որ արտահանման վերաուղղորդումն արդեն տեղի է ունենում դեպի Ծոցի երկրներ, Կենտրոնական Ասիա ու ԵՄ անդամ երկրներ։

Անուշիկ Ավետյանը վերահաստատել է, որ Հայաստանն այս պահին չի քննարկում ԵՏՄ-ից դուրս գալու հարցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այս հղումով։