ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին․ զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Ռուսական զորքերը հուլիսի լույս 16-ի գիշերը հրթիռային հարված են հասցրել Կիևին։ Այս մասին հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ վեցը, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Վիրավորների թվում 16-ամյա տղա կա, գրում է Meduza-ն։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը պարզաբանել է, որ Կիևի երկու շրջաններ են տուժել։ Դարնիցկիի շրջանում հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում, մոտակայքում կայանված բեռնատարներում և պահեստում։ Սվյատոշինսկի շրջանում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել պահեստում։ Հրդեհներն արդեն մարվել են։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմարդյունաբերական ձեռնարկություններին, Օդեսայի մարզի նավահանգիստներին ու երկու նավերի։

Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ ռուսական հարձակման հետևանքով վնասվել է բենզալցակայան, վնասվել է ուսումնական հաստատության տանիք։ Տուժածներ չկան։

Հուլիսի 16-ի հարձակումը Կիևի վրա վերջին շաբաթվա ընթացքում երկրորդն է։ Նախորդ անգամ ռուսական ուժերն Ուկրաինայի մայրաքաղաքին հարվածել էին հուլիսի 14-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի