Զելենսկին վարչապետի պաշտոնում ներկայացրել է Սերգեյ Կորեցկիի թեկնածությունը

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադային է ներկայացրել Սերգեյ Կորեցկիի  թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Այս մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։

Կորեցկին ղեկավարում է պետական ​​«Նաֆտոգազ» ընկերությունը։ Զելենսկին ասել է, որ նրան համարում է վարչապետի պաշտոնի համար ամենահարմար թեկնածուն։

Գերագույն Ռադան, ինչպես սպասվում է, նոր կաբինետի ընտրության քվեարկությունը կանցկացնի հուլիսի 16-ին։

Կորեցկին սովորել է Լուցկի պետական ​​տեխնիկական համալսարանում: Ուսանողական տարիներին նա սկսել է աշխատել «Կոնտինուում»-ում, իսկ 2007 թվականին դարձել է խմբի կառավարման ընկերության ղեկավար, հետագայում պատասխանատու լինելով WOG բենզալցակայանների ցանցի զարգացման համար: 2022 թվականին Կորեցկին դարձել է «Ուկրնաֆտա»-ի և «Ուկրտատնաֆտա»-ի ղեկավար, իսկ 2025 թվականին հաղթել է «Նաֆտոգազի» ղեկավարի մրցույթում:

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարական է տվել այս շաբաթվա սկզբին։ Ըստ լուրերի՝ նրան առաջարկվել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է։

«Ժողովրդի ծառա» խմբակցության աղբյուրներն էլ «Ուկրաինսկայա պրավդա»-ին հայտնել են, որ Զելենսկին չի առաջադրի Միխայիլ Ֆյոդորովի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում։ Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն՝ նախագահը խմբակցության նիստում ասել է, որ Ֆյոդորովը համակարգային հակամարտություն ունի Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի և բանակի հետ, որը «չի կարող լուծվել»:

«Նա [նախագահը] ասել է, որ իդեալական տարբերակը կլինի ազատել և՛ Ֆյոդորովին, և՛ Սիրսկիին, բայց նա դա հիմա չի կարող անել»,- նշել է աղբյուրը։

Ֆյոդորովը, ըստ էության, հաստատել է հրաժարականը հուլիսի 15-ի երեկոյան՝ սոցիալական ցանցերում գրելով նախարարությունում իր պաշտոնավարման ընթացքում ունեցած նվաճումների մասին:

Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն համարվում է պաշտպանության նախարարի պաշտոնի հիմնական հավակնորդը, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով աղբյուրին: Աղբյուրի համաձայն՝ Զելենսկին կարծում է, որ Կլիմենկոն կկարողանա կարգուկանոն հաստատել մոբիլիզացիայի հետ կապված գործընթացում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի