«Ոստիկանական մեքենա կար, որ մեր հետևից գալիս էր, և 5 ոստիկաններ մահակներով քայլում էին»․ Արա Պապյանը՝ «Սասնա Ծռերի» քարոզարշավի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
Բոլորը

«Սասնա Ծռեր» կուսակցության աջակից, «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Factor.am-ին ասաց, որ «Սասնա Ծռերի» քարոզարշավն իրականացվում է ոստիկանության «ուշադրության» ներքո։

«Երեկ Արագածոտնի մարզում էի «Սասնա Ծռեր» խմբի հետ և Ապարան քաղաքում ոստիկանական մեքենա կար, որ մեր հետևից գալիս էր և մահակներով ոստիկանական խումբ կար հինգ հոգուց բաղկացած, որ էլի քայլում էր»,- պատմեց Պապյանը՝ շարունակելով․ «Չեմ կարող ասել՝ միայն «Սասնա Ծռերի» պարագայո՞ւմ է, թե՞ նաև մյուս կուսակցությունների խմբերի համար է տրված։ Ես առանձնապես վատ բան էդտեղ չեմ տեսնում, որովհետև իրենք խոչընդոտ չառաջացրին, բայց կային»։

Ոստիկանության լրատվականից մեր հարցին, թե արդյոք մյուս կուսակցությունների քարոզարշավին ևս Ոստիկանությունն ուղեկցում է, պատասխանեցին, թե Ոստիկանությունը հասարակական կարգն է պահպանում, ըստ անհրաժեշտության՝ հրաժարվելով ասել, մյուս կուսակցություններին ուղեկցո՞ւմ են, թե՞ ոչ։ Մեր հարցումները ցույց տվեցին, որ այլ կուսակցությունների ոստիկանական մեքենա չի ուղեկցում, բայցի «Իմ քայլը» դաշինքից։

Ըստ Արա Պապյանի՝ Ծռերի համակիրներից ոմանք նշել են, որ ժողովրդի մեջ վախ կա «Սասնա Ծռերին» հանդիպելու հարցում։ ««Սասնա Ծռերի» մասին բավական կեղծ լուրեր են տարածվում և փորձ է արվում նույնականացնել «տեռորիստների» հետ, մարդիկ դրա համար ավելի զգուշավոր են։ Օրինակ՝ փոքր քաղաքներում շատ ավելի քիչ մարդ էր գալիս, քան գյուղերում։ Գյուղերում մարդիկ ավելի ազատ են»,- նշեց Պապյանը։

«Սասնա Ծռերի» համակիրը կարծում է, որ «Իմ քայլը» դաշինքը պետք է փոխհատուցի քարոզարշավի ծախսերը, որոնք արվում են պետական բյուջեից․ «Եթե մենք նոր պետություն ու Նոր Հայաստան ենք ուզում ստեղծել, ուրեմն մանրուքներ չկան»։

Արա Պապյանը կրկնեց «Սասնա Ծռերի» ծրագրում տեղ գտած թեզը, որ խորհրդարանի այս ընտրությունները 2 տարվա համար են։ Դրա համար, ըստ նրա, պետք է առաջիկայում փոխվի Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը, քանի որ այս իշխանությունը չկարողացավ իր խոստացածն իրականացնել ու վերացնել ռեյտինգային ընտրակարգը։ «Իրենք թերացել են, մե՞նք պետք է վնասները քաշենք։ 2 տարուց հասարակությունը փափուկ, շատ լավ կգնա արտահերթ ընտրությունների»,- նշեց Պապյանը։

Արա Պապյանը պոպուլիզմ չի համարում «Սասնա Ծռերի» նախընտրական ծրագրում տեղ գտած թեզը, որ պետք է ռազմավարական հարաբերություններ ստեղծենք ԱՄՆ-ի, Իրանի ու Արևմուտքի հետ։ «Դա միանգամայն իրատեսական ծրագիր է,՝ իրականացնել այդ հարաբերությունները»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ ճիշտ քաղաքականության դեպքում մենք որոշակի մասնակցություն կունենանք ԱՄՆ-Իրան հարաբերություններում։

Ինչ վերաբերում է Հայաստանի նոր իշխանության ու Արցախի իշխանության սրված բանավեճին, Պապյանն ասաց, որ կատարվում է այն, ինչ իրենք կանխատեսել էին, քանի որ Արցախում ստեղծվել է բդեշխություն, ուստի Արցախը պետք է միացվի Հայաստանին։

Մանրամասները դիտեք Արա Պապյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան