ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին

Լուրեր

05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 17:07
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
Բոլորը

ԵՄ երկրները համաձայնել են Ուկրաինայի քաղաքացիների համար ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը երկարաձգել մինչև 2028 թվականի մարտի 4-ը, սակայն դրանից բացառել են զինապարտ ուկրաինացիներին։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, գրում է Current time-ը։

Նոր կանոնները կտարածվեն միայն նոր դիմորդների համար և չեն ազդի ԵՄ-ի կողմից արդեն իսկ ժամանակավոր պաշտպանություն ստացող ուկրաինացիների վրա։

ԵՄ-ն նշում է, որ ժամանակավոր պաշտպանություն ստանալու համար Ուկրաինայի քաղաքացիները պետք է ապացուցեն, որ ազատված են զինվորական ծառայությունից։ Օրինակ, նրանք պետք է ներկայացնեն անձնագիր՝ Ուկրաինայի իշխանությունների կողմից տրված ելքի կնիքով, որը հաստատում է, որ նրանք օրինականորեն լքել են Ուկրաինան։ Նրանք կարող են նաև տրամադրել թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ, որը հավաստում է իրենց ազատումը զինվորական ծառայությունից կամ համապատասխան պահանջներին համապատասխանությունը։

Իռլանդիայի արդարադատության, ներքին գործերի և միգրացիայի նախարար Ջիմ Օ’Քալահանը նշել է, որ այս որոշումը «կայունություն կապահովի ԵՄ-ում ապաստան գտածների համար»։

«Ուղերձը հստակ է. մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինային։ Եվ այդ աջակցության շրջանակներում մենք նաև ցանկանում ենք ապահովել, որ Ուկրաինան կարողանա պաշտպանվել։ Ահա թե ինչու մեր ժամանակավոր պաշտպանության ծրագիրը հաշվի է առնում Ուկրաինայի օրինական կարիքները», – ասել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները խնդրել էին Եվրամիությանը չերկարաձգել 23-ից 60 տարեկան ուկրաինացիների համար նախատեսված ժամանակավոր պաշտպանության փաստաթղթի ժամկետը, որոնք զինապարտ են։

Դանիայի իշխանությունները արդեն հայտարարել են Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր ազատված չեն զինվորական ծառայությունից, բնակության թույլտվություններ տրամադրելը դադարեցնելու ծրագրերի մասին: Դանիայի ներգաղթի և ինտեգրման նախարար Մորտեն Բեդսկովը հայտարարել է, որ երկրում մնալու  կանոնակարգը չպետք է օգտագործվի Ուկրաինայի զինված ուժերում զորակոչից խուսափելու համար։

Նրա խոսքով՝ սա խաթարում է Ուկրաինայի ռազմական ջանքերը և թուլացնում նրա կարողությունը՝ պաշտպանվելու ռուսական հարձակումներից: Չեխիան, Լեհաստանը և Գերմանիան կարող են հետևել Դանիայի օրինակին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի