Բրիտանական թագավորական ընտանիքի անդամը նշանադրվել է հայ նկարչուհու հետ․ նրանք նախագիծ են իրականացրել ՀՀ-ում

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայում նոր թագավորական հարսանիք է սպասվում։ Եղիսաբեթ թագուհու քրոջ՝ արքայադուստր Մարգարեթի թոռ Սեմ Չատտոն նշանադրվել է։ Նա հաստատել է, որ ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ հայուհի Էլեոնոր Էքսերջյանին։

Սեմն ուրախալի լուրը հայտնել է Ինստագրամում՝ գրելով. «Ես իսկապես ուրախ եմ հայտնել, որ Էլլին և ես նշանադրվել ենք։ Եվ մենք չէինք կարող ավելի երջանիկ լինել։ Ես ամուսնության առաջարկ արեցի իմ պատրաստած ճենապակյա մատանիով»։

Զույգը, որը հանդիպում է 2021 թվականից, արդեն մի շարք ազդանշաններ է տվել, որ լուրջ է վերաբերվում միմյանց։ Երիտասարդներն ավելի նաև Սանդրինգհեմում միացել են թագավոր Չարլզ III-ին, թագուհի Կամիլային և թագավորական ընտանիքի այլ անդամների Սուրբ Ծննդյան տոնակատարությանը:

Արդեն սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, թե երբ կարող է տեղի ունենալ հարսանիքը, ենթադրվում է, որ 2027 թվականի գարնանը։ Թագավոր Չարլզը տեղեկացվել է լուրի մասին և «շատ ուրախ է»։

Էնեոնորի հայրն արվեստի պատմաբան, պրոֆեսոր Դավիթ Էքսերջյանն է, որը Լեսթերի համալսարանի արվեստի և կինոյի պատմության վաստակավոր պրոֆեսոր է: Նա ամուսնացած է FT-ի արվեստի քննադատ Սյուզան Մուրի հետ: Ինչպես իր նորաթուխ փեսացուն՝ Էլեոնորը նույնպես Էդինբուրգի համալսարանի շրջանավարտ է։ Աբստրակտ նկարչուհի Էլեոնորի աշխատանքների մեծ մասը ոգեշնչված է հայկական սփյուռքով և պահվել է բազմաթիվ մասնավոր հավաքածուներում, այդ թվում՝ Լոնդոնի Ռեդֆերն պատկերասրահում: Սեմ Չատտոն ևս նկարիչ է։

Նշենք, որ զույգը եղել է Հայաստանում։ Այդ մասին են վկայում սոցցանցերում նրանց գրառումները։ Մասնավորապես, Սեմ Չատտոյի կողմից նշանադրության մասին գրառման մեջ նշվում է, որ  տեղադրված նկարներից մեկը լուսանկարչական տաղավար է Երևանում։

2023 թվականի փետրվարի 2-ին ինստագրամյան գրառման մեջ Էլեոնորը Սեմի հետ լուսանկարներ է հրապարակել Երևանում անցկացված իր «Երևակայական լանդշաֆտներ» ցուցահանդեսի բացումից, որը երկուսով համատեղ են իրականացրել։ Այն ոգեշնչված է վաղ միջնադարյան վանքերից և խաչքարերից։

«Չեմ կարող բառերով արտահայտել, թե որքան մեծ նշանակություն ուներ ինձ համար առաջին անգամ տեսնել Հայաստանը, և որքան կարևոր էր այս փորձառությունը կիսել հորս հետ»,- նշել է նա։

Ընդհանրապես, Էլեոնորի աշխատանքներում Հայաստանը մեծ տեղ է զբաղեցնում։ Հայաստանի հետ կապված աշխատանքներից է «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանում 2025 թվականի գարնանը։

«Ես վերադարձա Հայաստան՝ միջնադարյան վանական տարածքների նկարահանումները շարունակելու համար, այս անգամ ճանապարհորդելով դեպի Հյուսիսային Հայաստան՝ Վրաստանի հետ սահմանի մոտ գտնվող որմնանկարներով եկեղեցիները տեսնելու։ «Մենք ենք մեր սարերը» ներառում է բնանկարներ, որոնք կապում են Հայաստանը և Մեծ Բրիտանիան, ինչպես նաև նոր ֆիլմ և ձայնային ինստալյացիա, որն ուսումնասիրում է լանդշաֆտի և ճարտարապետության դերը մշակութային հիշողության մեջ և հողային վեճերի շուրջ ժամանակակից քաղաքական նարատիվները»,- գրել է Էլեոնորը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի