Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի իռլանդական «Շեմրոք Ռովերսի» հետ։
Որակավորման առաջին փուլում Իռլանդիայի չեմպիոնը երկու խաղերի արդյունքում 5:3 հաշվով հաղթել է Մալթան ներկայացնող «Ֆլորիանային»: Առաջին խաղում Մալթայի չեմպիոնը հաղթել էր 2:0 հաշվով, սակայն պատասխան մրցավեճում բրիտանական ակումբը տնային հաղթանակի է հասել 5:1 հաշվով ու դուրս եկել հաջորդ փուլ։
«Արարատ-Արմենիան» իր հերթին պայքարից դուրս էր թողել Լատվիայի չեմպիոն «Ռիգային» (2։0, 2:3)։
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները նախատեսված են հուլիսի 21-ին ու 22-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 28-ին ու 29-ին։

