Ուկրաինան և ԵՄ-ն անդամակցության բանակցությունների ևս մեկ կլաստեր են բացել

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 14-ին Ուկրաինան և Եվրամիությունը Բրյուսելում պաշտոնապես բացել են Միությանը Կիևի անդամակցության գործընթացի ևս մեկ բանակցային կլաստեր՝ «Արտաքին հարաբերությունները»։ Այսպիսով, դրա բացումից ի վեր Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև արդեն առարկայական բանակցություններ են ընթանում վեց ուղղություններից երկուսում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր Ուկրաինան ավելի մեծ աշխարհաքաղաքական կշիռ ունի, քան երբևէ»,- ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ընդգծելով, որ այդ պատճառով է, որ «Արտաքին հարաբերություններ» կլաստերի բացումը հատկապես քաղաքական նշանակություն ունի։

Նրա խոսքով՝ այս կոնկրետ կլաստերի բացումը խորհրդանշական է, քանի որ այն ընդգրկում է արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը և պաշտպանությունը․ այն ոլորտները, որոնցում Ուկրաինան արդեն դարձել է Եվրամիության կարևոր գործընկեր։ Կոսն ընդգծել է, որ մնացած չորս բանակցային կլաստերներն արդեն տեխնիկապես պատրաստ են բացման, և Ուկրաինան կատարել է անհրաժեշտ պայմանները։

Այժմ, երբ երկրորդ կլաստերը բացվել է, Ուկրաինան ակնկալում է արագ անցում դեպի մնացյալ բանակցային ոլորտները: Եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Տարաս Կաչկայի խոսքով՝ Ուկրաինայի և Եվրահանձնաժողովի բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են, մնացած կլաստերների բացումն այժմ ամբողջությամբ կախված է ԵՄ անդամ 27 պետությունների միջև կոնսենսուսից։

«Մենք գիտենք, որ մնացած բոլոր կլաստերները դրվել են քվեարկության: Ոչ մի անդամ պետություն առարկություններ չունի: Հիմա դա պարզապես արագության հարց է»,- ասել է Կաչկան՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանելով DW-ի հարցին։

Նա հավելել է, որ այս հարցը կքննարկվի ԵՄ անդամ պետությունների մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեի նիստերում մինչև հուլիսի վերջը:

Իր հերթին, Իռլանդիայի Եվրոպական հարցերի և պաշտպանության նախարար Թոմաս Բիրնը, որի երկիրը ներկայում նախագահում է ԵՄ Խորհրդում, նոր կլաստերի բացումն անվանել է կարևոր ազդանշան ուկրաինացիների համար:

«Խոսքը ոչ միայն Ուկրաինայի ժողովրդի հույսի, այլև Եվրամիությանն անդամակցելու իրական հեռանկարի մասին է»,- հայտարարել է նա:

Բիրնը նաև ընդգծել է, որ Իռլանդիայի նախագահությունը կաշխատի մնացած չորս բանակցային կլաստերները հնարավորինս շուտ բացելու ուղղությամբ։

Առաջին բանակցային կլաստերը՝ «Հիմունքները», բացվել էր հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում: Չնայած ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները պաշտոնապես սկսվել են 2024 թվականի հունիսին Լյուքսեմբուրգում, բանակցային կլաստերների բացումը նշանավորում է անցում ԵՄ օրենսդրության որոշակի ոլորտների վերաբերյալ էական բանակցությունների: Այս փուլը մնացել էր արգելափակված մինչև 2026 թվականի հունիսը՝ Հունգարիայի դիրքորոշման պատճառով։

Ուկրաինայի ԵՄ անդամակցության բանակցությունները կառուցված են վեց թեմատիկ կլաստերների վրա, որոնք ընդգրկում են ԵՄ օրենսդրության բոլոր ոլորտները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի