Հայաստանն ու ԵՄ-ն խորացնում են համագործակցությունը կիբեռանվտանգության և ԱԲ ոլորտներում

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպել է Եվրոպական միության գործընկերության առաքելության (EUPM Armenia) և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են կիբեռանվտանգության, արհեստական բանականության, թվայնացման և պետական կառույցների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցությունը։

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 13-ին ընդունել է Բրյուսելից ժամանած Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) Քաղաքացիական գործողությունների շտաբի գործադիր տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էին Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության (EUPM Armenia/ԵՄԳԱ Հայաստան) ղեկավար Կոսմին Ջորջ Դինեսկուն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և ԵՄԳԱ Հայաստանի այլ ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Մանթաշյանը շնորհավորել է Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) ներքո Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության պաշտոնական մեկնարկի առթիվ՝ նշելով, որ բարձր է գնահատում Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված գործընկերությունը և կարևորում է առաքելության գործունեությունը՝ ուղղված Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում եվրոպական կողմը ներկայացրել է առաքելության առաջնահերթությունները և գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ այն միտված է Հայաստանի պետական կառույցներին աջակցել ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում։ Նշվել է, որ առաքելությունը նախատեսում է տրամադրել ռազմավարական և գործառնական խորհրդատվություն, իրականացնել փորձագիտական գնահատումներ, վերապատրաստումներ և տեխնիկական աջակցության ծրագրեր՝ նպաստելով պետական կառույցների արդյունավետության և պատրաստվածության բարձրացմանը։ Քննարկվել են նաև ԵՄ անդամ պետությունների փորձի փոխանակման, մասնագիտական համագործակցության և Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում։

Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ ուղղված թվային հասարակության և տնտեսության ձևավորմանը, վստահելի տեղեկատվական համակարգերի զարգացմանը, կիբեռանվտանգության ամրապնդմանը և ոլորտի քաղաքականությունների կատարելագործմանը։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին, օրենսդրական բարեփոխումներին, պետական կառավարման համակարգում արհեստական բանականության կիրառման ուղղություններին և դրա ներուժին՝ կիբեռանվտանգության կարողությունների զարգացման համատեքստում։

Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակել են տեսակետներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝  Հայաստանի թվային և կիբեռանվտանգության ոլորտների զարգացման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ»,- ասված է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունում։