Ֆրանսիան շոգի պատճառով դադարեցնում է ատոմային ռեակտորների աշխատանքը

Լուրեր

22.10.2026 | 18:10
ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 18:02
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
22.10.2026 | 17:35
Լիոնել Սկալոնին նոր պայմանագիր կկնքի Արգենտինայի հավաքականի հետ. աղբյուր
22.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբին դիտարկվում է որպես ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների անցկացման վայր
22.10.2026 | 17:16
Եվրախորհրդարանը Սախարովի անվան մրցանակը շնորհել է Միջազգային քրեական դատարանին
22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
Բոլորը

Ֆրանսիական պետական EDF ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է երեք ատոմային ռեակտորների աշխատանքը, իսկ ևս մի քանիսի հզորությունը նվազեցրել է՝ երկրում շարունակվող ուժեղ շոգի պատճառով։ Պատճառը գետերի ջրի բարձր ջերմաստիճանն է, որն օգտագործվում է ռեակտորների սառեցման համար և որի նկատմամբ գործում են խիստ բնապահպանական սահմանափակումներ․ գրում է Reuters-ը։

Ֆրանսիան էլեկտրաէներգիայի շուրջ 70 տոկոսն արտադրում է ատոմային էլեկտրակայաններում, որոնց մի մասը սառեցման համար օգտագործում է գետերի ջուրը։ Բնապահպանական նորմերի համաձայն՝ եթե գետերի ջերմաստիճանը չափազանց բարձր է, կայանները պետք է նվազեցնեն արտադրությունը կամ ժամանակավորապես դադարեցնեն աշխատանքը, որպեսզի շրջակա միջավայր վերադարձվող ջուրը չվնասի գետերի էկոհամակարգերին։

 Նշվում է, որ հուլիսի 13-ի դրությամբ Ֆրանսիայի ութ ռեակտորներում ընդհանուր առմամբ շուրջ 6,3 գիգավատ արտադրական հզորություն սահմանափակվել էր, իսկ շոգի պահպանման դեպքում հնարավոր էին նաև լրացուցիչ սահմանափակումներ։

 Հաղորդվւմ է նաև, որ այս միջոցառումները կապված չեն ատոմակայանների անվտանգության հետ․ ռեակտորները կարող են անվտանգ աշխատել նաև բարձր ջերմաստիճանների պայմաններում, սակայն արտադրության կրճատումը պահանջվում է շրջակա միջավայրի պահպանության կանոնների պահպանման նպատակով։