Հայաստանում ԵՄ նոր առաքելության մեկնարկին նվիրված փորձագիտական կլոր-սեղան քննարկում է անցկացվել

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելությունը համատեղ կլոր-սեղան քննարկմամբ ազդարարել են առաքելության պաշտոնական մեկնարկը։ Այն աջակցելու է Հայաստանի կարողությունների զարգացմանը՝ կիբերսպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI), ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։

«Հուլիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության հետ համատեղ, կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում, որը հյուրընկալել էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի և Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ միասին։ Համատեղ միջոցառումը համընկնում էր Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկի վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշման ընդունման հետ։

Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկը նոր ու կարևոր էջ է բացում Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությունում։ Այս առաքելության միջոցով ԵՄ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակաբար զարգացող մարտահրավերների պայմաններում աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և ինստիտուցիոնալ կարողություններին։

Ռազմավարական խորհրդատվության, տեխնիկական փորձագիտության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով Առաքելությունը սերտորեն համագործակցելու է Հայաստանի հաստատությունների հետ՝ քաղաքականության շրջանակներն ամրապնդելու, մանդատի շրջանակներում Կառավարության կարողությունները բարելավելու և միջգերատեսչական համակարգմանն աջակցելու համար։

Միջոցառումը մասնակցում էին քաղհասարակության, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ և փորձագետներ, ում ներկայացվել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը` որպես Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն աջակցող գործընկեր:  Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում զարգացող սպառնալիքների, մասնավորապես՝ կիբերսպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտության, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ Հայաստանի դիմակայունության ամրապնդման շուրջ»,- ասված է հաղրդագրությունում։

Նախապատմություն

Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը ԵՄ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության քաղաքացիական խորհրդատվական առաքելություն է։ Առաքելությունը հիմնվել է ընթացիկ տարվա ապրիլի 21-ին և մեկնարկել հուլիսի 13-ին։

Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը հիմնվել է ՀՀ կառավարության համապատասխան դիմումի հիման վրա: Առաքելությունը ԵՄ ավելի լայն և համապարփակ մոտեցման մաս է կազմում, որը համատեղում է Հայաստանի դիմակայունության ապրապնդմանը միտված կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցություն:

Առաքելությունը չունի գործադիր մանդատ։ Այն որևէ դերակատարում չունի ՀՀ իշխանությունների որոշումների կայացման գործընթացներում։