Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կվերահսկի Հորմուզի նեղուցն ու փոխհատուցում կստանա դրա համար

Լուրեր

05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, կվերցնի Հորմուզի նեղուցը և փոխհատուցում կստանա կենսականորեն կարևոր ջրային ուղու վերահսկողության համար, գրում է Reuters-ը։

«Մենք պահպանելու ենք նեղուցը և, հավանաբար, կկառավարենք այն։ Մենք կդառնանք նեղուցի պահապանը։ Գուցե մենք այն անվանենք նեղուցի պահապան հրեշտակ։ Եվ մենք պետք է փոխհատուցում ստանանք դրա համար»,- ասել է նա Fox News-ին տված հեռախոսազրույցում։

Հորմուզի նեղուցի՝ համաշխարհային նավթի մատակարարման կենսական նշանակություն ունեցող երթուղու վերահսկողությունը դարձել է հակամարտության հիմնական մարտադաշտերից մեկը։ Իրանի կողմից նեղուցի արդյունավետ շրջափակումը բարձրացրել է էներգակիրների գները և մեծացրել գնաճի վերաբերյալ մտահոգությունները համաշխարհային մակարդակով։

«Մենք պաշտպանելու ենք այն։ Մեզ վճարելու են այն պաշտպանելու համար, մեծ գումար։ Մեզ փոխհատուցելու են, քանի որ մյուս երկրները շատ հարուստ են։ Նրանք մեր կողմից են, և մեզանից չի կարելի ակնկալել, որ դա անենք անվճարվ»,- ասել է Թրամփը։

Շաբաթ օրը ջրային ուղու փակման մասին հայտարարելուց հետո, որը, ըստ Թեհրանի, որակվել է որպես չարտոնված տարանցիկ, կիրակի օրը Թեհրանը հայտարարել է, որ անցումը մնում է կասեցված, և որ թույլտվությունները կտրամադրվեն, երբ «կայունությունն ու հանգստությունը» վերականգնվեն։

«Մենք  գործարք ունեինք։ Այն արդեն կնքված համաձայնագիր էր, իսկ հետո նրանք խախտեցին այն։ Նրանք միշտ խախտում են։ Մենք 10 համաձայնագիր ենք կնքել այս մարդկանց հետ, ուստի պարզապես շատ ուժեղ հարված ենք հասցնելու նրանց»,- հայտարարել է Թրամփը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկուշաբթի հայտարարության մեջ նշել է, որ նեղուցով կանոնավոր նավագնացությունը վերականգնելու միակ ճանապարհն ԱՄՆ ռազմական միջամտությունների դադարեցումն է և զգուշացրել, որ «շարունակական միջամտությունը կարող է հանգեցնել ավելի մեծ միջադեպերի համաշխարհային նավթի և գազի ոլորտում»։

ԱՄՆ-ի և Իրանի ուժերը շաբաթավերջին և երկուշաբթի փոխանակվել են  ծանր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներով, ընդ որում՝ Թեհրանը հայտարարել է, որ հարվածել է Պարսից ծոցի ամերիկյան ռազմական օբյեկտներին և փակ պահել Հորմուզի նեղուցը, ինչը բարձրացրել է նավթի գները։

Reuters-ն ընդգծում է, որ այդ փոխանակումները վկայում են վերջին շաբաթվա ընթացքում հարձակումների տեմպի և աշխարհագրական ազդեցության կտրուկ սրման մասին, ինչը կասկածի տակ է դնում անցյալ ամիս ստորագրված ԱՄՆ-Իրան ժամանակավոր համաձայնագիրը՝ նեղուցը վերաբացելու և ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, մինչդեռ կողմերը շարունակում են ևս 60 օր տևող բանակցությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի