Ալիևը ՌԴ-ին մեղադրել է ուկրաինական տարածքների օկուպացիայի մեջ

Լուրեր

27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Բոլորը

Ադրբեջանը միշտ աջակցել է և կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է  հայաթափված Արցախի Շուշի քաղաքում 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացմանը՝ պատասխանելով ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցին։

«Այսօր ես կրկին հաստատում  եմ այն ​​խորհուրդը, որ տվել էի Ուկրաինային անցյալ տարի. չընդունել հակամարտությունը։ Հենց դա էլ նրանք անում են։ Իհարկե, տարիների ընթացքում եղել են դժվար ժամանակաշրջաններ, մենք դրա վկան ենք եղել։ Մենք գիտենք, որ որոշակի շրջանակներ ճնշում են գործադրել՝ առաջարկելով դադարեցնել գործողությունները և ամրագրել օկուպացիան։ Ուկրաինայի ժողովուրդն ու կառավարությունը, բնականաբար, չեն համաձայնել դրան»,- ասել է նա։

Ալիևն ընդգծել է, որ այս պատերազմը պետք է անհապաղ ավարտվի. «Սա, իհարկե, Ադրբեջանի դիրքորոշումն է և իմ կյանքի դիրքորոշումը»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններին, ըստ Ալիևի՝ դրանք լիովին կարգավորվել են և ունեն դրական դինամիկա։

«Դժվարություններ կային։ Այո՛, բոլորս գիտենք դրանց մասին, բայց կարևորն այն է, որ այդ փուլն արդեն անցյալում է։ Ես կասեի, որ հարաբերությունները լիովին կարգավորվել են։ Շփումներն իրականացվում են տարբեր մակարդակներում՝ կառավարությունների միջև, միջկառավարական հանձնաժողովների համանախագահների միջոցով, արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև նախագահական վարչակազմերի միջոցով։ Հետևաբար, կարծում եմ, որ այս առումով ամեն ինչ լավ է ընթանում, և մենք ուրախ ենք դրա համար»,- ասել է նա։

Ալիևն ասել է, որ ռուս պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսել են երկկողմ հարաբերությունների դինամիկայի մասին։ Նա հավելել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարևոր են ինչպես երկկողմ, այնպես էլ ավելի լայն առումով։

«Դրանք ընդգրկում են ինչպես փոխգործակցության ավանդական ոլորտները, այնպես էլ այսօր ի հայտ եկող նոր ոլորտները։ Իհարկե, տրանսպորտը, առևտուրը և հումանիտար համագործակցությունը շատ կարևոր դեր են խաղում»,- ասել է Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի