ՌԴ-ն պնդում է, թե ռազմական օդանավակայանների վրա ուկրաինական ԱԹՍ-ների լայնածավալ հարձակումներ է կանխել

Լուրեր

27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
Բոլորը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է, որ ձերբակալել են «Ուկրաինկա» (Ամուրի մարզ) և Շագոլ (Չելյաբինսկի մարզ) օդանավակայաններում ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական հարձակումների «կատարողներին և հանցակիցներին», գրում է Meduza-ն։

ԱԴԾ-ի պնդմամբ՝ տեղեկություններ է ստացել այն մասին, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցները Բրյանսկի մարզ են տեղափոխել FPV անօդաչու թռչող սարքեր։ Այնուհետև դրանք «թշնամու գործակալների» ուժերով ավտոմեքենաներում կրկնակի հատակով կցորդներով տեղափոխել են օդանավակայանների մոտ գտնվող ավտոտնակներ, որոնցում հավաքվել են և պատրաստվել հարձակման։

«Յուրաքանչյուր անօրինական գործողություն ռուսական հատուկ ծառայությունների օպերատիվ հսկողության տակ է եղել և փաստաթղթավորվել է»,- ասվում է ԱԴԾ-ի հայտարարության մեջ։

Ձերբակալվածների անունները և կենսագրությունից մանրամասներ չեն բացահայտվում: Խուզարկությունների ընթացքում առգրավվել է 24 անօդաչու թռչող սարք, անօդաչուների կառավարման երկու շարժական կայան և ուկրաինացի համակարգողների հետ կապվելու համար նախատեսված «կապի սարքավորումներ»:

2025 թվականի հունիսին Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իրականացրել էր «Սարդոստայն» գործողությունը՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հարձակվելով Ռուսաստանի չորս շրջաններում գտնվող ռազմական օդանավակայանների վրա։ Անօդաչուները թաքցրած տեղափոխել էին հինգ բեռնատարի վարորդներ։ Նրանցից մեկը զոհվել էր, իսկ մյուսները ձերբակալվել են ահաբեկչության մեղադրանքով։ Վարորդների հարազատներն ու ընկերները պնդում են, որ տեղյակ չեն եղել թաքցված անօդաչու թռչող սարքերի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի