Եվրախորհրդարանը Կիպրոսի կանանց ու աղջիկներին 1974թ․ Թուրքիայի ներխուժման հանցագործությունների զոհեր է ճանաչել

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով առաջին անգամ կիպրացի կանանց և աղջիկներին ճանաչել է 1974 թվականին Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժման ժամանակ կատարված հանցագործությունների զոհեր։

Օրենսդիրները ձայների 575 կողմ, 33 դեմ հարաբերակցությամբ ընդունել են օրինագիծը՝ հիմնվելով հունական «Նոր դեմոկրատիա» կուսակցության հույն պատգամավոր Էլեոնորա Մելեթիի զեկույցի վրա։

Բանաձևը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը և շարունակական օկուպացիան, ճանաչում սեռական բռնությունը որպես պատերազմի զենք և կոչ է անում վերականգնել զոհերին, փոխհատուցել և աջակցել նրանց, պատասխանատվության ենթարկել Թուրքիային՝ համաձայն միջազգային իրավունքի։

Ստրասբուրգում ԵԽ-ում ունեցած ելույթում Մելեթին նկարագրել է FEMM (Կանանց իրավունքների և գենդերային հավասարության կոմիտե) առաքելության ներկայացուցիչների՝ Կիպրոս կատարած այցի ընթացքում հանդիպած կանանց վկայությունները՝ ասելով, որ նրանց նկատմամբ բռնությունը «շարունակվել է խարանի, մեկուսացման, մարգինալացման, մերժման, միայնության միջոցով»։ Աջակիցները քվեարկությունն անվանել են կիպրոսցի կանանց քաղաքական և բարոյական արդարացում։

Պաշտոնական Անկարան դատապարտել է բանաձևը։

«Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որը պարունակում է անհիմն և անհեթեթ մեղադրանքներ հերոսական թուրքական զինված ուժերի դեմ, առոչինչ է։ Մենք լիովին աջակցում ենք Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից բանաձևի վերաբերյալ արված հայտարարությանը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, թե այս բանաձևը, որը «լի է զրպարտություններով», Կիպրոսի հարցի նկատմամբ Եվրամիության, մասնավորապես, Եվրախորհրդարանի կողմից որոշակի շրջանակների ազդեցության տակ որդեգրված կողմնակալ և աղավաղված մոտեցման վերջին օրինակն է։

Ըստ Անկարայի՝ մտահոգիչ է, որ Եվրամիության ինստիտուտները Կիպրոսի հարցին ավելի ու ավելի են մոտենում «պատմական իրողություններից և անաչառությունից շեղվող ձևով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի