ՌԴ-ի կողմից ուկրաինական պատերազմում ավելի քան 3500 օտարերկրացի է զոհվել

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ Ռուսաստանի կողմից կռվող ավելի քան 3500 օտարերկրացի է զոհվել։ Այս մասին պարզել են BBC-ի լրագրողները, որոնք Mediazona-ի հետ համատեղ կազմում են զոհվածների անունների ցուցակը, գրում է Meduza-ն։

Զոհված օտարերկրացիների թվում են 2304 հյուսիսկորեացի զինվորներ, որոնց ինքնությունը պարզվել է BBC-ի կորեական ծառայության կողմից՝ Փհենյանում պատերազմի նոր հուշարձանի արբանյակային պատկերների և լուսանկարների ուսումնասիրությունից հետո։

Մահացածներից ևս 1285-ն ավելի քան 40 երկրներից են, որոնց թվում են ԱՊՀ երկրները (Ուզբեկստան, Տաջիկստան, Ադրբեջան), աֆրիկյան պետություններ և ավելի հեռավոր երկրներ՝ Կուբա, Նեպալ, Հնդկաստան, Շրի Լանկա ու Եմեն:

ՆԱՏՕ-ի տվյալներով՝ ռուսական բանակում կռվում են շուրջ 24,000 օտարերկրյա վարձկաններ 44 երկրներից։ Այս մասին  Անկարայի գագաթնաժողովում BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան։ Նա ասել է, որ մեծամասնությունն աֆրիկյան երկրներից է։

Ռուսական կողմից զոհված զինվորների անունների ցանկը, որը վարում են լրագրողները, ներկայում ներառում է 233,033 անուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի