Սաակաշվիլին հայտարարել է, որ Պուտինը պարտվում է Ուկրաինայում և էքսպանսիա կսկսի Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

«Պուտինը պարտվում է Ուկրաինայում, և ես համոզված եմ, որ նա զուգահեռ էքսպանսիա կսկսի Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ՝ լիակատար վերահսկողություն հաստատելու համար»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը Թբիլիսիի բանտից գրավոր հարցազրույց է տվել DW-ին։

Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն Բիձինա Իվանիշվիլիից պահանջել է օկուպացված Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչել որպես անկախ պետություններ։ Ըստ նրա՝ Իվանիշվիլին դա չի կարող անել, քանի որ այն կարմիր գիծ է նույնիսկ նրա սեփական ընտրազանգվածի համար (Ռուսաստանը ճանաչել է Վրաստանի օկուպացված Հարավային Օսիայի և Աբխազիայի «անկախությունը» 2008 թվականին): Քանի որ Իվանիշվիլին դանդաղում է, Ռուսաստանն արագացրել է Հարավային Օսիայի բռնակցումը, Պուտինը նաև ռուս պաշտոնյայի է նշանակել որպես ղեկավար: Սաակաշվիլին կարծում է, որ սա կհանգեցնի «Թբիլիսիի լիակատար գրավմանը», և դա «ամենևին էլ դժվար խնդիր չէ», քանի որ, նրա գնահատմամբ, Իվանիշվիլին Ռուսաստանի պահանջով փաստացի ոչնչացրել է վրացական զինված ուժերը, տնտեսությունը 99%-ով կախված է Ռուսաստանից: Վրաստանն այլևս ընկերներ չունի, որոնք կարող են օգնել նրան, հետևաբար, միայն ժամանակի հարց է, թե երբ կհաստատվի լիակատար վերահսկողությունը, հավելել է Սաահակաշվիլին։

Նրա կարծիքով՝ ՌԴ-ն կփորձի գրավել նաև Հայաստանը։

«Պուտինը կփորձի գրավել նաև Հայաստանը, քանի որ նա արհամարհում է Փաշինյանին և կարող է հույսը դնել այնտեղ հզոր հինգերորդ շարասյան վրա։ Հայաստանը գրավելն անհնար է առանց Վրաստանի նկատմամբ վերահսկողության»,- ասել է նա։

Վրաստանի նախկին նախագահը նաև հայտարարել է, որ «գոհ» է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններից. «Գիտեմ, որ շատ ուկրաինացիների իրականում դուր չեն գալիս նրա հայտարարությունները, բայց նայեք Ուկրաինային զենքի մատակարարումներին, Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին, որոնք շատ ավելի արդյունավետ են, քան 21-րդ եվրոպական պատժամիջոցների փաթեթը, նայեք, թե ինչպես են ամերիկացիները Ռուսաստանին դուրս մղում Կովկասից, և դուք կհասկանաք, որ Ռոնալդ Ռեյգանից ի վեր ոչ մի ամերիկացի նախագահ այդքան կոշտ չի եղել Ռուսաստանի նկատմամբ»։

Սաակաշվիլին նաև վստահություն է  հայտնել, որ Ուկրաինային կընդունեն ԵՄ, բայց դա կլինի «դժվար գործընթաց»։

«Ես ատում եմ կոռուպցիան, բայց չեմ համարում այն ​​Ուկրաինայի անդամակցության գլխավոր խոչընդոտը։ Իրականում, Ռումինիան և Բուլղարիան ավելի կոռումպացված էին, երբ միացան ԵՄ-ին, իսկ, օրինակ, Չեռնոգորիան զգալիորեն ավելի կոռումպացված է, քան Ուկրաինան (ես դա գիտեմ անձնական փորձից), այնուամենայնիվ, այն շատ մոտ է անդամակցությանը»,- նշել է նա։

Սաակաշվիլին նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ազդեցության կորուստը Կովկասում Ուկրաինայի կողմից առաջնագծում նրա զսպման ուղղակի հետևանք է։

«Անկեղծ ասած, Ռուսաստանի պատմական կորուստները Ռումինիայում, Մոլդովայում, Ադրբեջանում, Հունգարիայում, Հայաստանում և նույնիսկ Աֆրիկայում Զելենսկիի հանճարեղ արտաքին քաղաքականության ուղղակի հետևանքն են։ Ռազմավարություն, որին նա հետևել է այս ամբողջ ընթացքում։ Հավասարումը պարզ է. եթե Ռուսաստանը պարտվի Ուկրաինայում, ապա կպարտվի ամենուր։ Եվ Զելենսկին կդառնա ամբողջ տարածաշրջանի ազատագրողը»,- ասել է նա։

Բացի այդ, նրա կարծիքով, Ռուսաստանը Պուտինի տապալումից հետո կհեռանա ամբողջ Ուկրաինայից։ Դրանից հետո մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը կսկսի քայքայվել և Ուկրաինան ստիպված կլինի կարգուկանոն ապահովել  և  կառավարել որոշակի տարածքներ, օրինակ՝ Սև ծովի ափը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի