Իրանում հուղարկավորել են Ալի Խամենեիին

Լուրեր

05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Իրանի Մաշհադ քաղաքում տեղի է ունեցել նախկին գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորությունը, որը սպանվել էր փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման ժամանակ, գրում է DW-ի  ռուսական ծառայությունը։

Խամենեիի թաղումը տեղի է ունեցել Իմամ Ռեզայի դամբարանում․ այն աշխարհի ամենամեծ շիա մուսուլմանական սրբավայրերից է, որը տարեկան այցելում է մինչև 20 միլիոն մարդ: Իրանի իշխանությունները Ալի Խամենեիին ներկայացրել են որպես նահատակ, որը զոհվել է անհամեմատ ավելի գերազանց ռազմական ուժի դեմ պայքարում: Դամբարանում ամփոփված են նաև Խամենեիի ընտանիքի անդամների աճյունները, որոնք նրա հետ զոհվել են ավիահարվածների ժամանակ։

Նույն համալիրում ավելի վաղ թաղվել էր 2024 թվականին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին:

Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները սկսվել էին հուլիսի 4-ին։ Դրանք անցկացվել են Թեհրանում, շիաների գլխավոր ուխտագնացության վայր Ղոմ քաղաքում, այնուհետև՝ Իրաքի Նաջաֆ և Քարբալա քաղաքներում: Ըստ Իրանի իշխանությունների՝ միլիոնավոր մարդիկ են մասնակցել արարողություններին։

Սպանված գերագույն առաջնորդի որդին՝ նրան փոխարինած Մոջթաբան, այդպես էլ չի հայտնվել հանրության առաջ։

Խամենեի կրտսերը հրապարակայնորեն չի երևացել գերագույն առաջնորդի նստավայրի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարի 28-ին կատարված հարձակումից ի վեր։ Մի քանի աղբյուրների համաձայն՝ նա ծանր վիրավորվել է նստավայրի վրա հարձակման ժամանակ, բայց շարունակում է աշխատել: Ավելին, Իրանը Իսրայելի կողմից նոր գերագույն առաջնորդի վրա հարձակման մտավախություն ունի, ուստի նրա ներկայությունը հուղարկավորությանը բացառվել է, ինչպես նախկինում հաղորդել էր The New York Times-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով հուլիսի 4-ին Իրանում սգո արարողությունների մեկնարկը, ասել էր, որ Վաշինգտոնը Թեհրանին մեկ շաբաթով դադար է տվել բանակցություններում՝ Խամենեիի հուղարկավորության պատճառով։ Նա նաև նշել էր, որ չէր սպասում սպանված գերագույն առաջնորդի կորուստը սգացող իրանցիների այդքան մեծ թիվ տեսնել։

Չնայած հարձակումների դադարի մասին հայտարարությանը՝ տարածաշրջանում կրկին բախումներ են բռնկվել։ Իրանը կրակ  էր բացել Հորմուզի նեղուցում գտնվող լցանավերի վրա։ Պետական ​​հեռուստատեսությունը հարձակումը բացատրել էր նրանով, որ նավերը փորձել են տարանցիկ անցնել ջրերով՝ առանց Թեհրանի հետ իրենց երթուղին համաձայնեցնելու։ Միացյալ Նահանգները պատասխանել էր՝ կրակ բացելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ափամերձ դիրքերի վրա։ Իրանը, իր հերթին, հարձակվել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաների վրա։

Այդ ժամանակ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարն այլևս չի գործում, և որ ինքը մտադիր չէ բանակցել Թեհրանի հետ։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահի վարչակազմը պնդում է, որ բանակցությունները շարունակվում են՝ չնայած հարվածների փոխանակմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի