ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին Էրդողանի արտասովոր նվերը Եվրոպայում մաքսային ստուգումների պատճառ է դարձել

Լուրեր

05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
Բոլորը

Բելգիայի վարչապետը փոքր-ինչ զարմացել է, երբ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից տուն վերադառնալիս պարզել է, որ իր ուղեբեռում ատրճանակ և փամփուշտներ կան, գրում է Reuters-ը։ Գագաթնաժողովի համար Անկարայում հավաքվելուց հետո ՆԱՏՕ-ի առաջնորդներին հյուրընկալած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրանց արտասովոր հրաժեշտի նվեր է մատուցել՝ մարտական ​​փամփուշտներով վինտաժային ատրճանակ։

Ըստ հրապարակման՝ Էրդողանն այդպիսով ցանկանում էր ցուցադրել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կարողությունները, որը դարձել է արտահանման և արտաքին քաղաքականության հիմնական գործիք։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի գրասենյակի կողմից տարածված լուսանկարներում երևում է Gumusay.357 Magnum-ը՝ հազվագյուտ վեց փամփուշտանոց հրացան, որն արտադրվել է թուրքական MKE ընկերության կողմից 1990-ականներին։ Այն դրված է եղել փայտե տուփի մեջ, որի վրա պատկերված են Թուրքիայի դրոշը և ՆԱՏՕ-ի լոգոն, ինչպես նաև պաստառ՝ «Gumusay, մեր երկրում արտադրված առաջին ռևոլվերային տիպի ատրճանակը» գրությամբ՝ թուրքերեն և անգլերեն լեզուներով։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի խոսնակը հայտնել է, որ բոլոր առաջնորդներին տրվել է ատրճանակի նույն մոդելը։

Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերն իր ատրճանակը հանձնել է Բրյուսելի օդանավակայանի ոստիկանությանը։

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոկիի օգնականը Radio RMF FM-ին ասել է, որ ատրճանակը սպասում է մաքսային ձևակերպման Վարշավայի օդանավակայանում և կպահվի համապատասխան տեղում, «որպեսզի նախ՝ անվտանգ լինի, և երկրորդ՝ պահվի որպես նվեր»։

«Իհարկե, ոչ ոք չի կրակի դրանից»,- հավելել է նա։

Հոլանդիայի և Շվեդիայի վարչապետների գրասենյակները հայտնել են, որ նրանց ատրճանակները տարվել են Անկարայում իրենց դեսպանատներ։

Դաունինգ սթրիթի աղբյուրի համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի ատրճանակը ներառել է մաքրելու համար նախատեսված հավաքածու և 500 փամփուշտ։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի ատրճանակն արդեն պահվում է կառավարական նստավայրում՝ Պալացո Չիջիում, այլ պետական ​​նվերների հետ միասին։
ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր է իր զենքը նվիրաբերել ռազմական թանգարանին, մինչդեռ Հունաստանի առաջնորդը ծրագրում է իր զենքը նվիրաբերել Աթենքի Պատերազմի թանգարանին։

Ժամանակակից թուրքական ատրճանակների արդյունաբերությունը հիմնականում կենտրոնացած է կիսաավտոմատ զենքերի վրա, ինչը Gumusay-ը դարձնում է հավաքածուի համար նախատեսված իր։ Թուրք զինագործները ներթափանցել են եվրոպական քաղաքացիական հրազենի շուկա՝ առաջարկելով մատչելի ատրճանակներ և որսորդական հրացաններ, մարտահրավեր նետելով իտալական և բելգիական արդեն իսկ հաստատված ապրանքանիշերին:

Ժնևում գործող Small Arms Survey-ի համաձայն՝ Թուրքիան 2019-2024 թվականներին աշխարհում փոքր զենքի երրորդ խոշորագույն արտահանողն էր․ այդ ժամանակահատվածում արտահանման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 3 միլիարդ դոլար՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին և Իտալիային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի