Ռուսական կողմը խոցել է սեփական ուղղաթիռը՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածը մղելիս

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Forbes-ը հաղորդում է, որ Վորոնեժի մարզում գտնվող ռուսական շարժական կրակային խումբն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելիս խոցել է իր իսկ Ka-52 Alligator ուղղաթիռը, գրում է Current time-ը։

Դեպքի հստակ ամսաթիվը չի հաղորդվում։ Հուլիսի 2-ին Z-բլոգեր Ալեքսեյ Զեմցովի կողմից վարվող «Воевода Вещает»  տելեգրամ ալիքը հայտնել էր օդային տրանսպորտի կորստի մասին։ Նրա կարճ հաղորդագրությունից հետևում էր, որ օդաչուն մահացել է։

Մի քանի օր անց մեկ այլ ռուս «ռազմական թղթակից»՝ Վլադիմիր Ռոմանովը, պնդել է, որ Ka-52 ուղղաթիռը խփվել է մարտական ​​բանակի պահեստազորի Verba շարժական հակաօդային պաշտպանության համակարգով։

«Մեղավորը պետք է նստի։ Նրանք, ովքեր նրան «պատրաստել» և ուղարկել են մարտական ​​առաքելության, նույնպես»,- գրել է Ռոմանովը։

Ըստ Forbes-ի՝ միջադեպի պահին այնտեղ եղել են անձնակազմի երկու անդամներ։ Սովորաբար անձնակազմը բաղկացած է օդաչուից և նավիգատորից։ Նրանք կատապուլտացվել են, սակայն մեկը զոհվել է համակարգի անսարքության պատճառով, իսկ մյուսը ողջ է մնացել։

Forbes-ը նշում է, որ ռուսական բանակը «բարեկամական կրակի» հետևանքով կորցրել է շուրջ 16 միլիոն դոլար արժողությամբ նոր սերնդի ուղղաթիռ, որը նախատեսված էր էժան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը խոցելու համար: Աղբյուրի տվյալներով՝ կրակային խմբի զինվորները, ցածր աշխատավարձերի պատճառով, փորձում են իրենց վերագրել ոչնչացված թիրախների համար պատասխանատվությունը, ինչը հանգեցնում է նման «թանկարժեք սխալների»: Յուրաքանչյուր խոցված անօդաչու թռչող սարքի համար, իբր, նրանց խոստանում են 200 դոլար՝ շաբաթական 133 դոլար աշխատավարձի պայմաններում։

Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել, որ ուղղաթիռը խոցվել է շարժական կրակային խմբի զինվորների կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի