Այո, սպառնում եմ, աշխատանքից կազատվեն, եթե մեր գործողություններին դեմ դուրս գան. Փաշինյանը` Արարատի ցեմենտի աշխատակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Արարատցեմենտ» գործարանը շուտով դառնալու է պետական սեփականություն, և այնտեղ նշանակվելու է նոր կառավարիչ։ Անդրադառնալով գործարանի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացներին՝ կառավարության ղեկավարը խստորեն նախազգուշացրել է աշխատակիցներին զերծ մնալ «պատվերով» գործողություններից և այլոց վրա ճնշումներ գործադրելուց՝ սպառնալով, որ խաղի կանոնները խախտողները կազատվեն աշխատանքից։ 

«Ես Արարատ ցեմենտի աշխատողներին էլ խորհուրդ եմ տալիս և խնդրում եմ, որովհետև «Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետական, նշանակվելու է նույն ընթացակարգով կառավարիչ։ 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակն եմ ուզում հիշեցնել։

Ես Կապանում զգուշացրեցի, ասեցի՝ տեսեք, այն մարդիկ, ովքեր այսօր պատվերով գործողություններ են անում, այդ մարդիկ ազատվելու են աշխատանքից։ Ես հունիսին ասեցի, այդ մարդիկ արդեն օգոստոսին ազատված էին աշխատանքից, նրանց մի մասի դեմ քրեական գործ է հարուցված, մի մասն էլ դատվել է։ Ես ուզում եմ, որ պարզ լինեն խաղի կանոնները. այդ մարդկանց մի մասն էլ միջնորդավորված կամ ուղղակի միջնորդում է, որ վերականգնվեն աշխատանքի։ Ես էլ ասում եմ՝ չէ՛, հարգելիներս, այն ժամանակ հստակ կանոնը սահմանվել է, լսել եք՝ ինչ եմ ասել։ Ես չեմ կարող, որովհետև այդ ասածը, այդ թվում՝ ժողովրդի առաջ ստանձնած պարտավորություն է, ես չեմ կարող դրանից նահանջել։

Հիմա նույնը խնդրում եմ «Արարատցեմենտի» հարգելի աշխատողներին՝ չմտնել դաշտեր, որ հետո տարիներով անընդհատ այս նույն ցիկլի մեջ մտնենք։ Նրանք, ովքեր կանեն այդ կարգի գործողություններ՝ այսինքն, չգիտեմ, մարդկանց վրա ճնշում կգործադրեն և այլն, փորձելով նրանց մղել գործողությունների, ազատվելու են աշխատանքից։ 

Այո, սպառնում են, ըստ էության»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։