Չեմ տեսել, գաղափար չունեմ ինչի մասին եք խոսում. Փաշինյանը` Ծառուկյանին գետնին գցելու կադրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի տեսել Գագիկ Ծառուկյանին գետնին տապալելու տեսանյութը, և դա իրեն չի հետաքրքրում՝ միաժամանակ վերահաստատելով, որ նախկինում տրված «ասֆալտին փռելու» հրահանգները պետք է դառնան իրականություն։

Անդրադառնալով երկրի ներքին և արտաքին օրակարգին՝ վարչապետը նշել է, որ նոր Սահմանադրության տեքստը նախատեսվում է հրապարակել մինչև տարվա վերջ։

«Հապաղումը նրանում էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները, երբ որ մենք քննարկում ունեցանք, նրանցից շատերն ունեին առաջարկներ։ Մենք հասկացանք, որ այդ առաջարկները, քանի որ նախընտրական շրջան է մոտենում, հանդարտ աշխատանքային պայմաններում չենք կարողանալու քննարկել, և որոշեցինք, որ առաջարկների ժամկետը հետաձգենք ընտրություններից հետո, որպեսզի այդ առաջարկները հանդարտ պայմաններում կարողանանք քննարկել։ Չստացվի, որ առանց պատշաճ քննարկումների ներթիմային ինչ-որ տարբերակ է հրապարակվել։ Հիմա այդ ժամկետը սպառվել է, առաջարկները քննարկվել են։ Վերջին անգամ, երբ որ մենք խոսում էինք, մի առաջարկ է, եթե չեմ սխալվում, մնացել, որի շուրջ պետք է որոշում կայացնենք, որից հետո կհրապարակենք տեքստը»,- ասել է նա։

Բացի այդ, Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել սահմանազատման գործընթացից և անկլավների հարցից՝ ընդգծելով, որ Ադրբեջանի դրամի և անձնագրերի քարտեզներում հայկական Արծվաշենն արտահայտված է որպես Ադրբեջանին դե յուրե չպատկանող տարածք։ Կառավարության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին և 29,743 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության սկզբունքին։

«Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգով մենք կարող ենք համաձայնությամբ սահմանի օպտիմալացումներ իրականացնել։ Օրինակ՝ երկուսս էլ ունենք իրավիճակ, երբ դեպի մեր բնակավայրեր գնացող ճանապարհը անցնում է Խորհրդային Միության անկլավային տարածքի միջով։ Խաղաղության տրամաբանությունը ուրիշ բան է, կոնֆլիկտի տրամաբանությունը՝ ուրիշ։ Կոնֆլիկտի տրամաբանությունն այն է, որ ով ինչ վերցրեց՝ իրենն է, բայց մենք հրաժարվել ենք դրանից»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։