Պաշտոնապես ասում եմ` բոլորիդ անձնական տվյալները ինչ-որ մի տեղ կուտակվում են, ոչ մի գաղտնիք չունեք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Կառավարությունը հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում բոնուսային միավորների հաշվարկման կարգը, որը թույլ կտա քաղաքացիներին 2029 թվականից ստանալ զեղչեր և արտոնություններ՝ առողջ ապրելակերպ վարելու համար։

Ըստ նախագծի՝ բոնուսներ կտրամադրվեն ծխելուց հրաժարվելու, արյան դոնորության և մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորման դեպքում, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դրել լաբորատոր ստուգումների արդյունավետությունը՝ առաջարկելով բոնուսները կապել թվային հետագծելիության և անկանխիկ գնումների հետ։ Այս համատեքստում վարչապետը նշել է, որ 21-րդ դարում մարդիկ այլևս գաղտնիքներ չունեն, քանի որ նրանց բոլոր անձնական տվյալները կուտակվում են համաշխարհային հարթակներում, և պետությունը պետք է օգտագործի այդ տվյալները քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը երաշխավորելու համար։

«Պաշտոնապես ասում եմ՝ ժողովուրդ ջան, բոլորիդ բոլոր անձնական տվյալները ինչ-որ մի տեղ կուտակվում են, դուք ոչ մի գաղտնիք չունեք 21-րդ դարում։ Այդ գաղտնիքները միայն ազնիվ խոսքի վրա են։ Մենք պետք է քաղաքականություն վարենք։ Եթե մենք երաշխիքներ չդնենք, որ տվյալները քաղաքացու դեմ չեն օգտագործվելու, ոչինչ չենք կարող անել։ Ավելի լավ է ունենալ թվային վերահսկողություն, քան հազարավոր նոր տեսուչներ ու քննիչներ վարձել։ Եկեք լայնորեն քննարկենք երաշխիքները, որպեսզի քաղաքացիները համոզվեն, որ բացի գլոբալ վերահսկողներից, տեղական ոչ մի մարմին տվյալներին չի տիրապետում չարամտորեն։ Եթե քո թևին «շտապօգնություն» է կապված սարքի տեսքով, ապա ապահովագրության ռիսկը նվազում է, և արժեքը պետք է ավելի ցածր լինի։ Սա պետության և ժողովրդի անվտանգության հարց է։ Ով ուզում է, թող օգտվի կամավորության սկզբունքով։ Մոտիվացիան շատ կարևոր բան է»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։