Իրանը հայտնել է վերջին երկու օրերին ԱՄՆ հարվածների հետևանքով 14 զոհի և 78 վիրավորի մասին

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վերջին երկու օրերի ընթացքում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը, գրում է CNN-ը։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ ամերիկյան ուժերը վերջին փուլում հարվածել են Իրանի տարածքում գտնվող ավելի քան 90 թիրախների։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են պայթյունների և հարվածների մասին երկրի հարավային ափի քաղաքներում, ինչպես նաև Կասպից ծովի ափին գտնվող Գոլեստան նահանգում։

Իրանական պետական ​​լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Օմանի ծոցի հյուսիսային ափին գտնվող Չաբահար նավահանգստային քաղաքում, որը գտնվում է Պակիստանի հետ Իրանի սահմանի մոտ, էլեկտրաէներգիայի անջատումներ և պայթյուններ են տեղի ունեցել: Թիրախում հայտնվել են հիվանդանոց, ինչպես նաև երկու նավամատույց և ծովային երթևեկության կառավարման աշտարակ:

Հարավ-արևելքում գտնվող Իրանշահր քաղաքում էլ օդանավակայանի վրա հարձակման հետևանքով վնասվել են օդային երթևեկության կառավարման շենքը և օդերևութաբանական կայանը, զոհվել է հրշեջ, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Պայթյուններ են լսվել Բուշեհր նավահանգստային քաղաքում։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին ասել է, որ ԱՄՆ հարվածները թիրախավորել են քաղաքում գտնվող օբյեկտները և Պարսից ծոցի կղզիները։ Կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալության տվյալներով՝ արկերը հարվածել են նաև Բանդար Աբբաս ափամերձ քաղաքին։

Հաղորոդվում են հարվածների և պայթյունների մասին Պարսից ծոցի Աբու Մուսա կղզում, Հորմուզի նեղուցի մոտ, ինչպես նաև Սիրիկ, Ջասկ և Քոնարակ ափամերձ հարավային քաղաքներում։

Իրանի հյուսիսային Գոլեստան նահանգի Աքքալա քաղաքի երկաթուղային կամրջին նույնպես հարված է հասցվել։ Չնայած CENTCOM-ը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իրանի ափամերձ գծին, այն չի հիշատակվել Իրանի հյուսիսում որևէ հարվածի մասին։

Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքի մոտակայքում երեք մարդ է զոհվել, մի քանի մարդ վիրավորվել է։

Պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ երեկ Բանդար Աբբասի և Բուշերի վրա հասցված հարվածների հետևանքով զոհվել է Իրանի ռազմաօդային ուժերի և նավատորմի ութ անդամ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի