Բայրամովը հայտարարել է, թե խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո միայն

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի միջև աշխատանքներ են տարվում սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ համապատասխան հանձնաժողովներ են ստեղծվել։

«Աշխատանքը շարունակվում է կանոնավոր կերպով։ Մենք արդեն ականատես ենք եղել առաջին դրական արդյունքներին. պետական ​​սահմանի մոտ 13 կմ հատվածը սահմանազատվել է»,- ասել է նա։

Բայրամովը նշել է, որ կողմերի միջև որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել. «Սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ։ Գործընթացը կիրականացվի, էքսկլավային գյուղերի հարցերին լուծումներ կգտնվեն»։

Նա նաև հայտարարել է, որ «Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը»՝ հիշեցնելով, որ Վաշինգտոնի գագաթնաժողովում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։

«Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է և բաց է հանրության համար: Ադրբեջանի մոտեցումն այս հարցում սկզբունքային է: Նախագահ Իլհամ Ալիևը արտահայտել է պետության պաշտոնական դիրքորոշումը: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից: Դրանից հետո կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիրը»,- հայտարարել է նա։

Բացի այդ, Բայրամովը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթն է օգտագործել։

«Մեզ տեղեկացրել են, որ աշխատանքներ են ընթանում Զանգեզուրի միջանցքի ճանապարհային և երկաթուղային նախագծի վրա, որն անցնում է Հայաստանով։ Միացյալ Նահանգները նույնպես աջակցում է դրան: Այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև: Սակայն TRIPP-ի մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում: Հետևաբար, մեր ամերիկացի գործընկերները մեզ տեղյակ են պահում: Մեզ ասվել է, որ գործընթացը շարունակվում է. փաստաթղթերի պատրաստման փուլն այժմ ընթացքի մեջ է»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի